1eng

 

fb you od

«Խրիմյան հայրիկ» նախակրթարանի սաները ստացան ավարտական վկայականներ PDF Print E-mail
News

1300242018 թվականի օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Սամցխե  Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Արակովայի «Խրիմյան հայրիկ» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի նույնանուն նախակրթարանի ավարտական հանդիսությունը:
Հին ավանդության համաձայն, միջոցառումը կայացավ Ախալքալաքի շրջանի Արակովայի  Սուրբ Գևորգ եկեղեցու գավթում: Ներկա էին նախակրթարանի սաները, նրանց ծնողները, ուսուցիչները, համայնքի ղեկավարությունը, հյուրեր20180810 120608 տարբեր տեղերից:
Միջոցառմանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի  օրհներգներով: Եկեղեցու կամարների տակ տիրում էր տոնական տրամադրություն:Երեխաները հանդես եկան իրենց սովորած երգ ու պարով, արտասանություններով: Ներկայացվեց  ուսուցիչների ջանքերով և  երեխաների մասնակցությամբ բեմադրված Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ 20180810 121947որսկանը»:
Հանդիսության վերջում  Թեմի առաջնորդին երեխաները նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած թղթե պատկերներ:
Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Թադեոս քահանան: Նախակրթարանի աշխատակազմին  ուղղված շնորհակալության խոսք ասաց համայնքի ղեկավար Ղազարոս Հունանյանը: Իսկ ծնողները, ի նշան երախտագիտության,   մանկավարժներին նվիրեցին ծաղիկներ և հուշանվերներ: 20180810 125605
Օրհնության իր խոսքում Թեմակալ առաջնորդը գնահատեց տնօրեն Նարինե Տեր-Մկրտչյանի, մանկավարժներ Սյուզի Նորվարդյանի, Լուսինե Հովհաննիսյանի և պարուսույց Քնարիկ Քուրդօղլյանի անմնացորդ նվիրումը երեխաների դաստիարակության Սուրբ գործին: Վազգեն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց նաև ծնողներին, ովքեր ամեն օր տարբեր համայնքներից Արակովա են բերում իրենց երեխաներին՝ կրթելու, դաստիարակելու և գեղագիտական ունակությունները զարգացնելու նպատակով: Այնուհետև թեմակալ առաջնորդի օրհնությամբ նախակրթարանի շրջանավարտներին տրվեցին ավարտական վկայականներ:
Միջոցառման ավարտին կազմակերպվեց երեխաների հյուրասիրություն, որը նախաձեռնել էին նախակրթարանի մանկավարժները ևԱխալքալաքի փոխառաջնորդությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)