1eng

 

fb you od

Վիրահայ երիտասարդները մասնակցեցիըն «Քայլ դեպի տուն» ծրագրին PDF Print E-mail
News

38810938ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականի օգոստոսի 10-24-ին իրականացրեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:
Աշխարհի 26 երկրների հայ համայնքներից ծրագրին մասնակցեցին 400-ից ավելի հայորդիներ: Սա աննախադեպ իրադարձություն էր, երբ Սփյուռքի նախարարությունը նույն ծրագրի շրջանակներում միաժամանակ ընդունեց այդքան երիտասարդի: 39913573 2066298120107415 4237154970316570624 o
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ավանդույթի համաձայն, մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Քայլ դեպի տուն» ծրագրին: 101 երիտասարդներ (Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ծալկայի, Մառնեուլի, Բոլնիսի, շրջաններից և Ռուսթավի ու Թբիլիսի քաղաքներից) ընդգրկվեցին ծրագրին: Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի իմացությամբ և օրինակելի վարքով:
Մասնակիցների ներգրավումը ծրագրին իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությամբ և 39943607 2066300176773876 7949197910355214336 oՎիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի,  երիտասարդական  ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդարանի գործավար Արմենուհի Պետրոսյանի, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի անմիջական վերահսկողությամբ, մասնակիցների և նրանց ծնողների հետ տարած բացատրական աշխատանքով, հանդիպումներով և ժողովներով: Կազմակերպիչները մասնակիցներին ուղեկցեցին Երևան և այցն ավարտելուց հետո խմբին վերադարձրեցին  իրենց տները:
Վիրահայ 13-21 տարեկան երիտասարդները երկու շաբաթ հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին:
Տեղում դրսևորած մեծ պատասխանատվության և խմբի օրինակելի վարքի համար Ծրագրի տնօրինության բարձր գնահատականին 39984944արժանացան վրաստանյան խմբերի պատասխանատուներ Նիկա Ղազարյանը, Ռոզիտա Համբարյանը և Ռոմա Վարդանյանը:
Սփյուռքի նախարարության կազմակերպած «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների շրջանում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը հյուրընկալված Լարիսա Ղարսլյանը, ով երեք տարի սովորել և ավարտել է Վիրահայոց 39984908 2064611483609412 1293779131787378688 nթեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ»  կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը:
Ծրագրի մասնակիցները վերադարձել են անմոռանալի տպավորություններով և բազմաթիվ նոր ծանոթություններով, իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:
Վիրահայոց թեմն իր օրհնությունն ու գնահատանքն է բերում ՀՀ Սփյուռքի նախարարությանը, նրա  աշխատակազմին՝  ծրագրին վրացահայ  պատանիներին և երիտասարդներին ներառելու համար։
Մայր հայրենիքի կողմից սփյուռքահայ երիտասարդների նկատմամբ դրսևորված սերն ու ջերմությունը, ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մերձեցումը ազգային մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նոր ընկերներն ու հաստատված մտերմական հարաբերությունները հայրենասիրության և ազգասիրության նոր լիցք առաջացրեցին երիտասարդների հոգում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)