1eng

 

fb you od

Վիրահայոց թեմի կենտրոններում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Print E-mail
News

A12018 թվականի սեպտեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի կրթա-մշակութային, երիտասարդական և գիտական կենտրոններում մեկնարկեց 2018-19 ուսումնական տարին:  Վաղ առավոտյան կենտրոնների դռները բացվեցին և  ուրախ տրամադրությամբ, մանկական ծիծաղով լցվեցին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի  Սուրբ Մովսես Խորենացի, Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի Սբ. Գրիգոր 1Լուսավորիչ նախակրթարանները, իսկ Ախալքալաքի շրջանի Արակովայի Խրիմյան հայրիկ կենտրոնում նույնանուն նախակրթարանն իր սաներին կընդունի սեպտեմբերի 15-ից:
Մինչև փուչիկներով ու խաղալիքներով զարդարված սենյակներ անցնելը, գեղեցիկ հագուստով և երփներանգ ծաղկեփնջերով հայ մանուկներն իրենց ծնողների հետ Հավլաբարի Սբ.Էջմիածին եկեղեցում մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր ծառայողների մասնակցությամբ ընթացող  առավոտյան ժամերգությանը:
Հավարտ ժամերգության Թեմակալ առաջնորդը իր օրհնության խոսքում  շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, 3կարևորեց սաների՝ ամեն օր Տիրոջ օրհնության ու հոգևոր դասի աղոթակիրը լինելու, հայեցի դաստիարակություն ստանալու և հայոց դպրոցում սովորելու առավելությունները, ներկայացրեց ընթացիկ տարվա նորույթները և  բարեմաղթեց երեխաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ առողջություն, հետաքրքիր ու հաջողակ օրեր:
Այնուհետև փոքրիկները տեղափոխվեցին5 «Հայարտուն» կենտրոն: Գալուստ Գյուլբենկյան սրահում երեխաներին և նրանց ծնողներին շնորհավորեց կենտրոնի նորանշանակ ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Նա նշեց, որ նախակրթարանի գործունեության նպատակը՝ Վրաստանում ապրող հայ մանուկին  հայեցի դաստիարակություն տալը և մայրենի լեզվով դպրոց ուղղորդելն է, ներկայացրեց երեխաների դաստիարակության ուղղությունները:
Լավ նախապատրաստված և բարձր տրամադրությամբ սկսվեց նոր ուսումնական տարին նաև Բաթումի Սբ.Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանում: Գեղեցիկ զարդարված սենյակներում փոքրիկներին դիմավորեցին ուսուցիչները: Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումիի Սբ.Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի շնորհավորանքը և հայրական օրհնությունը: Հոգևոր հայրը բարեմաղթեց սաներին և ուսուցչական կազմին աշխատանքային 6հաջողություններ:
Ներկաներին շնորհավորանքի խոսքով դիմեց Ալ. Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ անցյալ տարիների համեմատությամբ, զգալիորեն ավելացել է նախակրթարան ընդունվողների թիվը, ինչը վկայում է Բաթումիի հայության կողմից օր-օրի դրսևորվող ազգասիրության և հայրենասիրության զարթոնքի մասին: 7Կենտրոնի տնօրենը ուսուցչական կազմին մաղթեց աշխատանքային նոր ուժ ու եռանդ աշխատանքները բարձր մակարդակով  իրականացնելու համար:
Վիրահայոց թեմի այս նախակրթարանները կազմ ու պատրաստ՝ հստակ դասացուցակով, համալրված ուսուցչական կազմով ձեռնամուխ եղան իրենց  աշխատանքներին: Այստեղ երեխաները ստանում են ճանաչողական-ուսուցողական պատրաստություն, ընդհանուր 8գիտելիքներ հոգևոր դաստիարակությունից, սովորում են նախնական թվաբանություն, տառաճանաչություն, հայերեն, վրացերեն, անգլերեն, նաև երգ-պար, նկարչություն, կատարում ձեռքի տարբեր աշխատանքներ: Նախակրթարաններում օրը սկսվում է  9-ն անց 30 րոպեից և ավարտվում 16-ն անց 30-րոպեին:
Հավելենք, որ սեպտեմբերի 11-ից աշխատանքները սկսվեցին բոլոր կենտրոնների  ստեղծագործական խմբերում: Նախակրթարան և կենտրոնների տարբեր խմբեր ընդունելությունը շարունակվում է մինչև սեպտեմբերի վերջը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)