1eng

 

fb you od

Ղալթախչիի Սբ. Հովհաննես մատուռը թբիլիսահայերի նվիրական ուխտատեղի PDF Print E-mail
News

A1Թբիլիսահայ հավատացյալները հաճախ են կազմակերպում ուխտագնացություններ տարբեր սրբավայրեր: Նպատակների և նվիրական իղձերի կատարման փափագով նրանք իրենց խոնարհումն են բերում Աստծու տներին, մոմեր վառում և աղոթք բարձրացնում առ 20140101 124318Աստված: Դրանցից մեկը ՀՀ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես հինավուրց և զորավոր մատուռն է, ուր ամեն անգամ թբիլիսահայ հավատացյալներն այցելում են մեծ սիրով և առանձնահատուկ նվիրումով:
2018 թվականի օգոստոսի 28-ին,  ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը, թբիլիսահայ հավատացյալները, բարեշնորհ սարկավագ Եղիշե Հարությունյանի առաջնորդությամբ, ճանապարհ ընկան դեպի մայր հայրենիքի այս խնդրակատար  սրբավայրը:
Հավատացյալները լավ գիտեին, որ Սուրբ Հովհաննես մատուռ հասնելու համար, իրենք պետք է  բարձրանան Փամբակի լեռնաշղթայի բարձունքներից մեկը,  որի կատարին ծվարած է  19-րդ դարի մատուռը:  Հաղթահարելով շուրջ 3 կիլոմետր  դժվարանցանելի ճանապարհը, ուխտավորները  հավատքի մեծ զգացումով մոմեր վառեցին և իրենց աղոթքը բարձրացրին մատուռում: Իրենց ուխտի կատարման փափագով նրանք վայելեցին սրբավայրի գեղեցկությունը, ստացան 20140101 105409հոգևոր մեծ լիցք և փոքր դադար առնելուց հետո շարունակեցին ճանապարհը:
Ուխտավորների հաջորդ կանգառը  Գյումրի քաղաքի  Յոթ վերք եկեղեցին էր: Այստեղ  թբիլիսահայ հավատացյալներին դիմավորեց տեղի սպասավոր բարեշնորհ Սարգիս սարկավագ Հարությունյանը: Վերջինս ուխտավորներին ներկայացրեց  եկեղեցու պատմությունը, հասած արհավիրքներն ու հանդիպած դժվարությունները, նաև մեկնաբանեց հինավուրց եկեղեցու անվան խորհուրդը: Այնուհետև ուխտավորները այցելեցին տեղի Սուրբ Նշան եկեղեցին, որտեղ նույնպես իրենց աղոթքը բերեցին Ամենազոր Աստծուն:  
Հոգեպես մեծ լիցք ստացած, թբիլիսահայ հավատացյալները,  ուշ երեկոյան վերադարձան իրենց տները, նման ուխտագնացության  կրկին արժանանալու նվիրական ցանկությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)