1eng

 

fb you od

«Հայարտունը» մասնակցեց բազմաձայնության միջազգային սիմպոզիումին PDF Print E-mail
News

A12018 թվականի հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի  համերգային  մեծ դահլիճում կայացավ ավանդական բազմաձայնության 9-րդ միջազգային սիմպոզիումի հանդիսավոր բացումը:  Սիմպոզիումը երկամյա միջակայքով 20181030 201348կազմակերպում է  բազմաձայնության հետազոտության միջազգային կենտրոնը, որին  մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Սիմպոզիումի հանդիսավոր բացմանը նվիրված համերգը կրում էր «Թբիլիսյան ազգագրական երեկո» խորագիրը և հետամուտ էր  տարբեր երկրներից  ժամանած հյուրերին և սիմպոզիումի մասնակիցներին  ներկայացնել  տարբեր ժողովուրդների մշակույթն իր  երգով, պարով, նվագարաններով , որը թբիլիսյան հազվագյուտ  բազմազան կոլորիտն է :   
Հանդիսույթին  հրավիրված էր  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական 20181030 202203կենտրոնը (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան):  Տարբեր ազգերի մշակույթը ներկայացնող համերգային ծրագրում, ի թիվս թբիլիսաբնակ տարբեր ժողովուրդների մշակութային նմուշների,  ընդգրկված էին նմուշներ հայկական  հնագույն մշակույթից:  Դրանք էին  ազգագրական պարերի շարանը «Տարոն» պարային համույթի կատարմամբ՝ պարուսույց Սուրեն Աբրամյանի ղեկավարությամբ և գուսան Շահենի երգերի շարանը՝ դուդուկի խմբի և դհոլի նվագակցությամբ՝  Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի գլխավորությամբ: Հայկական պարն ու նվագը  հանդիսատեսի կողմից ընդունվեց  ջերմ ծափահարություններով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)