1eng

 

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդական խմբի հյուրընկալությունը ասորիկ եկեղեցում PDF Print E-mail
News

46146298 1161247147361229 1601241177489670144 o2018 թվականի նոյեմբերի 12-ին Թբիլիսիի Մար Շիմոն Բար Սաբբա Սուրբ Նահատակի անվան ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ «Պետությունը և կրոնը» թեմայով սեմինար –դասախոսություն:

Սեմինարին հրավիրված էր նաև Վիրահայոց թեմի երիտասարդների խումբը արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի գլխավորությամբ:

Խմբի կազմում էին 46502114 1043509339168820 8275179601634787328 n Եղիշե սարկավագ Հարությունյանը, Արտակ սարկավագ Անտոնյանը, Թեմի երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան և ակտիվ երիտասարդ Էմիլ Սարգսյանը:

46082788 1161245267361417 5076694349379534848 oՍեմինարին հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ Վրաստանում Վատիկանի դեսպան Գերաշնորհ Տեր Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը: Վերջինս ներկայացրեց Վատիկանի կառուցվածքը, պատմեց Պետրոս Առաքյալի՝ որպես կաթոլիկների առաջին Պապի մասին, Հռոմի ներկայիս՝ Ֆրանցիսկոս Պապի մասին, անդրադարձ կատարեց «Կարիտաս բարեգործական ընկերության բազմակողմանի գործունեությանը:

Այնուհետև Վիրահայոց թեմի պատվիրակությունը շրջայց կատարեց եկեղեցում, ծանոթացավ կենտրոնի թատրոնի, պարի խմբի, երգչախմբի, ասորերեն լեզվի դասընթացների գործունեությանը:

Վիրահայոց թեմի ներկայացուցիչները վառ տպավորություններով և տեղեկացած նորությունների մեծ պաշարով վերադարձան:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)