1eng

 

fb you od

Կայացավ Վրաստանի միջեկեղեցական կրոնական խորհրդի հերթական նիստը PDF Print E-mail
News

meeting of the Board of religions2018 թվականի նոյեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության, Վրաստանում Ավետարանական-լութերական, Ավետարանական-մկրտական Եկեղեցիների առաջնորդներից կազմված միջեկեղեցական կրոնական խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի ընթացիկ տարվա նախագահող կողմի ղեկավարը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց նիստի օրակարգը.

ա) 2019 թվականի էկումենիկ հավաքի կազմակերպում,

բ) Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված երգչախմբերի էկումենիկ համերգի կազմակերպում:

Խորհրդի անդամների կողմից որոշվեց 2019 թվականի էկումենիկ աղոթքը անցկացնել հունվարի 25-ին, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականին լրանում է հռոմեական կաթոլիկ Եկեղեցու վարչության հիմնադրման 25-ամյակը, որոշվեց անցկացնել նաև միասնական աղոթք և վերջում կազմակերպել տոնական ընդունելություն:

Միջեկեղեցական խորհրդի որոշմամբ Էկումենիկ աղոթքի կազմակերպման նպատակով և միասնական աղոթքը պատշաճ ու բարձր մակարդակի անցկացնելու համար առաջիկա օրերին կստեղծվի կազմակերպչական հանձնախումբ:

Օրակարգի երկրորդ հարցի կապակցությամբ եկեղեցիների առաջնորդների կողմից որոշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը կազմակերպել 2019 թվականի մայիսի 21-ին, Թբիլիսիի լավագույն համերգային դահլիճներից մեկում: Խորհրդի անդամների կողմից առաջարկություն արվեց, որ քույր եկեղեցիների երգչախմբերը հանդես գան Կոմիտասի ստեղծագործությունների, ինչպես նաև Կոմիտաս վարդապետին նվիրված իրենց եկեղեցական երգեցողությամբ:

Այդ օրերի հյուրերի շրջանում կլինեն նաև գերմանական լութերական Եկեղեցու Արևելյան Եվրոպայի եպիսկոպոսները, ովքեր որոշակի ծրագրերով գտնվելու են Վրաստանում:

Առաջնորդների միջեկեղեցական կրոնական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ներեկեղեցական հարցեր:

Հանդիպմանը ներկա էր թեմի առաջնորդի իրավական ու համագործակցության հարցերով օգնական Միքայել Ավագյանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)