1eng

 

fb you od

Մամիկոն Նահապետովի մենահամերգը «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում PDF Print E-mail
News

A2019 թվականի հունվարի 6-ն, Սուրբ Ծննդյան տոնի պարգևած տոնական տրամադրությունը հիրավի շարունակվեց Վիրահայոց թեմի 20190106 181102«Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որտեղ կայացավ շնորհաշատ դաշնակահար Մամիկոն Նահապետովի մենահամերգը:  Այն դարձավ նաև Մեծն Թումանյանի և Կոմիտաս վարդապետի պանծալի հոբելյաններին նվիրված միջոցառումների յուրատեսակ մեկնարկ:
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, մթնոլորտը՝ տոնական: Մամիկոն Նահապետովի դաշնամուրային կատարումները  ունկնդրելու էին եկել,  նրան ճանաչողներն ու գնահատողները, հոգևոր դասը, ուսուցիչներն ու 20190106 191041ծնողները:
Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը:
Ներկայումս Գերմանիայում գտնվող երիտասարդ տաղանդավոր դաշնակահարի կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Բախի, Շոպենի, Բրամսի, Ռախմանինովի և այլոց  ստեղծագործություններից նմուշներ, որոնք ընթացան ներկաների ջերմ ծափահարություններով և օվացիաներով: Երիտասարդ դաշնակահարի վարպետ կատարումներից հիացմունքի իր խոսքն ասաց Վանո Սարաջիշվիլիի անվան  կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովը:
Իր օրհնությունը և գնահատանքը  հղեց Վիրահայոց 20190106 191502թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան հայրը արժևորեց երիտասարդ դաշնակահարի սերը և  նվիրումը իր սիրելի քաղաքին ու նրա բնակիչներին, կարևորեց Մամիկոն Նահապետովի համերգը Թումանյանի տանը և տեղեկացրեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումներին  թբիլիսահայ համայնքի շնորհաշատ երաժիշտներ՝  Մամիկոն Նահապետովի և Համբարձում Հովհաննիսյանի մասնակցությունը: Սրբազան Հայրը հաջողություններ  մաղթեց երիտասարդ դաշնակահարին:
Մենահամերգը անջնջելի տպավորություն թողեց ներկաների վրա: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)