1eng

 

fb you od

Ետմահու ցուցահանդես՝ նվիրված Ազատ Մանուկյան լուսանկարչի 75-ամյակին PDF Print E-mail

531066 288874544562698 1973638450 n

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին կախված սև ու սպիտակ լուսանկարները, ներկայացնում են կյանքի այն գեղեցիկ արահետը, որով համեստորեն և մեծ աշխատասիրությամբ ընթացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում իր լուսանկարչական արհեստանոցով հայտնի Ազատ Մանուկյանը:

Մեծավարպետ լուսանկարչի կողմից ժամանակի անսահմանությունում պահի ճիշտ ընկալման և անմահացման վկաները տեղ էին գտել նոյեմբերի 10-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված Ազատ Մանուկյանի լուսանկարների ետ մահու

Read more...
 
Աշնան գեղեցկությունը «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Print E-mail

177033 293636084086544 1565779358 o

Նոյեմբերի 22-ին աշունը տեղափոխվել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ: Տարվա այս գեղեցիկ եղանակը ստեղծել էին երեխաները: Իհարկե, իրենց դաստիարակների և դիզայներ և նախակրթարանի աջակից Ասյա Հարությունյանի հարուստ երևակայության և ձևավորման շնորհիվ:

Դեղին ու կարմիր տերևներով «ծառեր», աշնան պատկերներով գեղեցիկ նկարներ, որ պատրաստել էին մշակույթի կենտրոնի գեղարվեստական ստուդիայի սաները՝ ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլու օգնությամբ: Եվ տարբեր մրգերին համապատասխան հագուստով զուգված երեխաներ՝ հայտնի նկարիչ Գիորգի Մանոյանի պատրաստած   տարբեր մրգերի գեղեցիկ պատկերներով: Աշնանային թագավորությունը հագեցած էր   հպարտորեն շարված առատ մրգերի զմբյուղներով:

Read more...
 
Վիրահայոց Թեմի «Հայարտուն« կենտրոնում կայացավ հայ համայնքի անդրանիկ կլոր սեղանը PDF Print E-mail

131741 283494208434065 1838620968 o

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն« մշակույթի կենտրոնի և Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կլոր սեղան: Միջոցառման նպատակն էր   Վրաստանի վերջին ժամանակաշրջանի զարգացումներից ելնելով, վեր հանել Վրաստանի համայնքային կյանքի հիմնախնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները:

Կլոր սեղանին մասնակցում էին Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչները: Ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վիրահայոց Թեմի և «Հայարտուն« մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները:

Read more...
 
Թբիլիսիի մասին արձակ երգեր PDF Print E-mail

334850 285719948211491 1617377834 o

Հոկտեմբերի 28-ին հերթական միջոցառումն էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, իսկ հանդիսատեսը թբիլիսեցի բազմազգ բնակչության ներկայացուցիչներն էին, ովքեր եկել էին մեկ անգամ կրկին արտահայտելու իրենց սերն ու նվիրվածությունը այն քաղաքին, որի իսկական քաղաքացիներն են իրենք: Երեկոն, որ կազմակերպել և վարում էր Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը, նվիրված էր «Փոխանցված գրքով» «Թբիլիսիի մասին արձակ երգեր» գիրք-էսսե ժողովածուի շնորհանդեսին: Երեկոյի գլխավոր հերոս, «Փոխանցված գրքով» էսսեների հեղինակ, ռեժիսոր, թատերագետ, սցենարիստ, վրացական հեռուստատեսության վետերան Միխայիլ Գիժիմկրելիի նպատակն էր էսսեների միջոցով սերունդների հիշողության մեջ վառ պահել այն   հատկանիշները, որ հատուկ են միայն այս քաղաքի բնակիչներին: Թբիլիսեցի լինելը, իհարկե, մասնագիտություն չէ, բայց դա իր տեսակի ծառայություն է: Ծառայություն այն քաղաքին, որտեղ գիտեն սիրել, ընկերություն անել, ուրախանալ կյանքով, և որ գլխավորն է , կիսել ուրիշի տառապանքները և ցավը:

Read more...
 
«Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերպարը» PDF Print E-mail

201119 281161765333976 2055949444 o

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մանկական ստեղծագործական խմբի 6 սաներ (ուսուցչուհի՝ Թամարա Սուլխանիշվիլի) դեռևս մայիս ամսին իրենց աշխատանքները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության «Ամերիա» հիմնադրամի նախաձեռնությամբ հայտարարված «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերպարը» մանկական նկարների մրցույթին:

Դրանք ներկերի գույներով թղթին վերարտադրված այն երեխաների   պատկերացումներն էին ճոպանուղու, Տաթևի վանքի և ճախրանքի մասին, ովքեր չէին տեսել այդ ամենը, առավել ևս նստել ճոպանուղու հեքիաթային վագոնների մեջ ու զգացել վերևում ճախրելու երջանկության զգացումը: Մրցույթին մասնակցում էին 7-10 տարեկան հասակի երեխաներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Վրաստանից:

Read more...
 
<< Start < Prev 211 212 213 214 215 216 217 218 219 220 Next > End >>

Page 219 of 233