1eng

 

fb you od

Գեւորգ Սնխչյան՝ 60-ամյա հոբելյան PDF Print E-mail

IMG 0547

Մարտի 17-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նույնանուն կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հանդիսավորապես նշվեց վիրահայ ճանաչված բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի ծննդյան 60 եւ գրական գործունեության 40-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի գրողների միության եւ ՀՀ գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին եւ Լեւոն Անանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ Հովսեփ Կարախանյանը եւ Լեւոն Թորգոմյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ»

Read more...
 
Հայերենին նվիրված միջոցառում «Հայարտուն» կենտրոնում PDF Print E-mail

IMG 0928

Մեր լեզուն մեր հույսն է ու ողջ հայության անմահության գրավականը - այս էր մարտի 25-ին   Թբիլիսիի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառման ոգեշնչումը: Կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ավագ դասարանի սովորողների յուրատեսակ քննություն դարձած այս միջոցառումը, որ նախաձեռնել էր «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, կազմակերպել էին հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանը եւ Կարինե Մանուկյանը: Միջոցառմանը ներկա էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Բորիս Սաակովը, դստեր՝ Յուլյա Սաակովայի եւ փեսայի ՝ Արթուր Կոստանյանի հետ:

Read more...
 
«Հայարտունը» «ԱՐՏ-ԷՔՍՊՈ 2012»-ի մասնակից PDF Print E-mail
News

423484 170884776361676 1254530552 n

Չորս տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Երեւանում, Նկարիչների միության շենքում, անցկացվում է ավանդական դարձած «ԱՐՏ-ԷՔՍՊՈ» արվեստների ցուցահանդեսը: Մարտի 3-4-ը տեղի ունեցած ցուցահանդեսի շրջանակներում իրենց տարվա գործունեությունն ու նոր նախագծերն էին ներկայացրել մշակույթի ոլորտի շուրջ հինգ տասնյակ հայտնի եւ առաջատար կազմակերպություններ` թանգարաններ, գրադարաններ, կինոստուդիաներ, հասարակական կազմակերպություններ: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն եւ գրքի հայրենական տպագրության 500-ամյակին: Հոբելյանական տարվա առիթով «ԱՐՏ-ԷՔՍՊՈ 2012»-ը գրքի ու գրավոր ժառանգության խորհուրդն ուներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնական անձինք:

Read more...
 
Երեւանցի դպրոցականները հյուրընկալվեցին «Հայարտանը» PDF Print E-mail

542053 181110208672466 113192792130875 271358 1351671018 n

Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի 10-12-րդ դասարանների 16 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցի վրացերենի ուսուցչուհիներ Ռինա Շահինյանի եւ Մերի Առաքելյանի ղեկավարությամբ, մարտի 21-ից 25-ը հյուրընկալվեցին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:

Դպրոցական տարիների ընկերությունն ամենաջերմը եւ անաղարտն է,- դա էր վկայում Թբիլիսիի թիվ 104 դպրոցում կայացած երկու մայրաքաղաքների բարձր դասարանցիների հանդիպումը, որն ավարտվեց հասակակիցների միջեւ ընդհանուր հետաքրքություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ զրույցով եւ հասցեներ փոխանակելով: Դա երեւանցի դպրոցականների հյուրընկալության սոսկ մեկ օրն էր:

Read more...
 
Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մայրերի տոնին PDF Print E-mail

417227 169882169795270 1859542114 n

Մարտի 3-ը գեղեցիկ տոնական օր է Վրաստանում: Այն   աշխարհի ամենասիրելի   եւ ամենաբարի մարդկանց՝ մայրերի տոնն է:   Ի նշանավորումն այդ գեղեցիկ օրվա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ   դասական երաժշտության համերգ: Երեկոյին ներկա էին տաղանդավոր   բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը,   վաստակաշատ մանկավարժներ Ռոզա Զոհրաբյանը, Ֆաթմա Սահակյանը, Աննա Սարիբեկյանը, Դավթյանների ընտանեկան տիկնիկային թատրոնի նվիրյալ տնօրեն Ժաննա Դավթյանը , Ներսես Շնորհալի երգչախմբի շնորհալի խմբավար Մարիաննա Մամաջանովան եւ այլք:

Read more...
 
<< Start < Prev 231 232 233 234 235 Next > End >>

Page 232 of 235