1eng

 

fb you od

Ցուցահանդես-շնորհանդես՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին PDF Print E-mail
News

546806 291165737666912 356558519 n

Նոյեմբերի 17-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ցուցահանդես-շնորհանդես՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին: Այն համատեղ կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը: Միջոցառումը հովանավորել էր ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ Թբիլիսիից, Ջավախքից, երիտասարդ ստեղծագործողներ

Read more...
 
Արցախի երիտասարդական պատվիրակությունը հյուրընկալվեց «Հայարտուն» կենտրոնում PDF Print E-mail

558853 295485517234934 923435087 n

 Ընթացիկ տարվա նոյեմբերի 23-ից 26-ը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հյուրընկալվեց Արցախի երիտասարդական ֆորումի պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ: Արցախի երիտասարդական ֆորումի թվով 16 ակտիվ մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին Արցախի տարբեր շրջանները, «Միասնության մեջ է մեր ուժը» ծրագրի շրջանակներում ժամանել էին Վրաստան՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի հետ կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, Վրաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով:

Read more...
 
Աննա Պողոսովան «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» մրցույթ-փառատոնի հաղթող PDF Print E-mail

414398 297413660375453 2014812017 o

Նոյեմբերի 29-ին, Երևանում, Առնո Բաբաջանյանի անվան համերգային դալիճում, կայացավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը: Արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնը անց է կացվում «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ: Երրորդ հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանից և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից,ինչպես նաև Վրաստանից շուրջ 100 երիտասարդ կատարողներ: Մրցույթին մասնակցում էր նաև թբիլիսահայ մենակատարուհի Աննա Պողոսովան:

Խստապահանջ մրցատյանը, որի կազմում էին անվանի երաժիշտներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը և Տիգրան Մանսուրյանը, երեք շաբաթ ընթացող նախընտրական փուլում, ընտրում էր մեծ կոմպոզիտոր և բոլոր սերունդների սիրելի երգահան Առնո Բաբաջանյանի երգերի արժանի կատարողներին, ովքեր մասնակցելու էին Առնո Բաբաջանյանի երգերի կատարման մրցույթ-փառատոնի գալա-համերգին:

Read more...
 
Ետմահու ցուցահանդես՝ նվիրված Ազատ Մանուկյան լուսանկարչի 75-ամյակին PDF Print E-mail

531066 288874544562698 1973638450 n

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին կախված սև ու սպիտակ լուսանկարները, ներկայացնում են կյանքի այն գեղեցիկ արահետը, որով համեստորեն և մեծ աշխատասիրությամբ ընթացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում իր լուսանկարչական արհեստանոցով հայտնի Ազատ Մանուկյանը:

Մեծավարպետ լուսանկարչի կողմից ժամանակի անսահմանությունում պահի ճիշտ ընկալման և անմահացման վկաները տեղ էին գտել նոյեմբերի 10-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված Ազատ Մանուկյանի լուսանկարների ետ մահու

Read more...
 
Աշնան գեղեցկությունը «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Print E-mail

177033 293636084086544 1565779358 o

Նոյեմբերի 22-ին աշունը տեղափոխվել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ: Տարվա այս գեղեցիկ եղանակը ստեղծել էին երեխաները: Իհարկե, իրենց դաստիարակների և դիզայներ և նախակրթարանի աջակից Ասյա Հարությունյանի հարուստ երևակայության և ձևավորման շնորհիվ:

Դեղին ու կարմիր տերևներով «ծառեր», աշնան պատկերներով գեղեցիկ նկարներ, որ պատրաստել էին մշակույթի կենտրոնի գեղարվեստական ստուդիայի սաները՝ ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլու օգնությամբ: Եվ տարբեր մրգերին համապատասխան հագուստով զուգված երեխաներ՝ հայտնի նկարիչ Գիորգի Մանոյանի պատրաստած   տարբեր մրգերի գեղեցիկ պատկերներով: Աշնանային թագավորությունը հագեցած էր   հպարտորեն շարված առատ մրգերի զմբյուղներով:

Read more...
 
<< Start < Prev 251 252 253 254 255 256 257 258 259 260 Next > End >>

Page 252 of 267