1eng

 

fb you od

Վարդան Հակոբյանի «Քարի շունչը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդես PDF Print E-mail

521395 225190780931075 744561407 n (1)

Մայիսի 27-ին   Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի   գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, անձամբ «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ Արցախից:

Read more...
 
Գ.Ղալամքարովի եւ Գ. Հարությունյանի ժողովածուների շնորհանդեսը Թբիլիսիում PDF Print E-mail

318067 226501844133302 1686676837 n

Մայիսի 29-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, գրական եւ հասարակական գործիչ Արտեմ Գրիգորենցի նախաձեռնությամբ անցկացվեց միաժամանակ երկու տպագիր հրատարակությունների՝ թբիլիսեցի բանաստեղծ Գարրի Ղալամքարովի «Սրտի խորքից» վրացերեն բանաստեղծությունների ժողովածուի եւ Հայաստանի գրողների միության ռուսալեզու սեկցիայի անդամ Գրիգոր Հարությունյանի «Որտեղ Քուռը...Որտեղ իմ տունը...» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Մասնագիտությամբ կենսաբանության ուսուցիչ

Read more...
 
«Ջեյրան» համույթը» փառատոնի ոսկե մեդալակիր PDF Print E-mail

536699 229253090524844 1309228749 n

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը դարձավ «Բրավո-2012» փառատոնի ոսկե մեդալակիր: Փառահեղ ելույթ եւ արժանի գնահատական – ահա այսպես կարելի է բնորոշել »Ջեյրան» մանկա-պատանեկան   համույթի ելույթը մայիսի 27-ին «Արտ-Հոլ» դահլիճում կայացած բեմական արվեստի երիտասարդ կատարողների 13-րդ հանրապետական «Բրավո-2012» փառատոնում:

Փառատոնի 40 անվանակարգերի համար պայքարում էին 15 պարարվեստային համույթներ ողջ Վրաստանի մասշտաբով: 4 հոգուց բաղկացած մրցատյանը, որի նախագահն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի   պարերի միջազգային խորհրդի Թբիլիսյան բաժանմունքի նախագահ Զուրաբ Բիլանիշվիլին, իսկ պարարվեստի գնահատողն էր ներկայումս Լոնդոնում վրացական պարը տարածող Սուխիշվիլիների համույթի նախկին պարող Կոնստանտին Չխաիձեն, խստորեն գնահատում էր պարի տեխնիկական անսխալությունը,

Read more...
 
Ուխտագնացություն Թբիլիսի PDF Print E-mail

1n

Ընդամենը երկու օր շարունակվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց շարժման անդամների ուխտագնացությունը Թբիլիսի:

Երեւանի եւ Արարատյան մարզի տարբեր եկեղեցիներն ընդգրկող այս շարժման 50 անդամներ, բոստոնահայ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ, Թբիլիսիի տեսարժան վայրերը տեսնելու եւ վիրահայ հավատացյալի հետ ավելի մոտ ծանոթանալու ու մերձենալու նպատակով, մայիսի 12-ին ուխտագնացությամբ ժամանեց Թբիլիսի:

Երիտասարդաց շարժման անդամները եղան Մցխեթայում, դիտեցին Ջվարին, Սվետիցխովելին, այցելեցին Ֆունիկուլյորի

Read more...
 
Առանձնահատուկ ընդհանրական մկրտություն PDF Print E-mail

294922 210761809040639 1314121989 n

Մայիսի -4ին Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ յուրահատուկ և աննախադեպ մկրտության արարողություն. մկրտվողները քաղաքում ապրող տարեց և ծեր մարդիկ էին, որոնց մեծ մասն ապրում է միայնակ ու կարիքավոր պայմաններում: Տարեցների մկրտության այս լուսավոր և Ջավախքում նախադեպը չունեցող նախաձեռնությունը կատարվեց ի Տեր ննջած Շառլոթ Աճեմյանի սիրույն:

Մկրտվողներից շատերը, Աստծո հանդեպ հավատքը սրտերում ունենալով, ողջ գիտակից կյանքում սպասել էին իրենց մկրտությանը, սակայն համայնավարների անաստվածության տարիների գաղափարական արգելքներն ու հետագա տարիների՝ մինչ օրս շարունակվող սոցիալական ծանր պայմանները, խափանել էին նվիրական երազանքի իրականացումը: Նրանցից ոմանք, նույնիսկ լինելով վատառողջ, սիրահոժար կերպով և երջանկության արցունքները աչքերում՝ ընդունեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ժառանգորդը լինելու եկեղեցու հրավերը:

Read more...
 
<< Start < Prev 261 262 263 264 265 266 267 268 269 270 Next > End >>

Page 270 of 276