1

fb you od

Խաչվերացի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMGP0501

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը շարժական է, 2017 թվականին նշվեց սեպտեմբերի 17-ին:

Խաչի փառաբանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը: Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, մեկնաբանեց խաչի նշանակությունը և զորությունը, հավատացյալներին հորդորեց անսասան մնալ իրենց հավատքին, արժևորել, պահպանել, սերունդներին փոխանցել եկեղեցական և ազգային տոները, անքակտելի պահել կապը Աստծու տան հետ:

Խաչի փառաբանության տոնին նվիրված նույն օրը Թեմի եկեղեցիներում, հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Խաչվերացի թափորի հատուկ կարգ և օրհնվեց օրվա խորհրդանիշ ռեհանը ու բաժանվեց ժողովրդին:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշանավորվեց Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջանների և գյուղերի հայոց եկեղեցիներում:

IMGP0370 IMGP0432 1 2

3 5 6  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)