1

Հանդիպում Բաթումի և Լազեթի թեմի միտրոպոլիտի հետ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

235164762017 թվականի նոյեմբերի 11-ին, Բաթումի և Լազեթի, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի միտրոպոլիտ Դիմիտրի Շիոլաշվիլին հյուրընկալեց Բաթումիի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալեց Վիրահայոց թեմի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանին:

Հանդիպումն ընթացավ ջերմ, քրիստոնեական սիրո մթնոլորում:

Գերաշնորհ Դիմիտրի միտրոպոլիտը ողջունելով Վիրահայոց թեմի հոգևոր ծառայողին, պատմեց Բաթումի և Լազեթի թեմի գործունեության մասին, մասնավորի անդրադարձ կատարեց եկեղեցիների, մանկապարտեզների, ծերանոցների կառուցման, սոցիալական խնդիրների կարգավորման, ժողովրդին եկեղեցուն մերձեցնելու հարցերին:

Արժանապատիվ Տեր Արարատը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ողջույնը և եղբայրական սերը, միտրոպոլիտին բարեմաղթելով արևշատ օրեր և Աստվածահաճո ծառայություն:

Տեր Արարատ քահանան միտրոպոլիտին ներկայացրեց Սուրբ Փրկիչ եկեղեցու հավատացյալների, Աջարիայի հայության մասին, խոսեց Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի գործունեության շուրջ, կարևորելով երկու քրիստոնյա ազգերի դարավոր բարեկամությանը միտված կենտրոնի գործունեության ուղենիշը: Տպավորիչ էր հատկապես այն, որ կենտրոնում գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի սաների օրը սկսվում է եկեղեցում առավոտյան ժամերգությանը մասնակցությամբ:

Տեր Արարատը միտրոպոլիտին իրազեկեց Բաթումիում հայկական դպրոց չլինելու մասին,հավելելով որ ինքը դիմել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարությանը Բաթումիում հայկական դպրոցը վերաբացելու հարցով, որտեղ ուսումնառությունը կընթանա Վրաստանի կրթության ազգային ծրագրով:

Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Դիմիտրի միտրոպոլիտին նվիրեց սրբապատկեր, հրավիրելով մասնակցել եկեղեցում և կենտրոնում կազմակերպվող տոնակատարություններին:

Դիմիտրի միտրոպոլիտը բարձր գնահատեց Հայոց եկեղեցու հոգևոր ծառայողի այցելությունը Բաթումիի և Լազեթի թեմի առաջնորդին, իր ողջույնն ու բարեմաղթանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին և իր հերթին տեղի հոգևոր հովվին հրավիրեց մասնակցել թեմում կազմակերպվող տարբեր միջոցառումներին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)