1

Ձեռագիր մատենագրության ցուցադրություն «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12017 թվականի նոյեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոնում հյուրընկալվեց Բիետա Աբշիլավան՝ իր յուրահատուկ ստեղծագործական աշխարհով:Մատենագրության տաղանդով օժտված բանաստեղծուհին իր սերը պոեզիայի, վրաց գրականության նկատմամբ տարիների ընթացքում արտահայտել է վրաց գրականության և արվեստի տարբեր հեղինակների ձեռագրերի վերարտադրությունը 1ասեղի և թելի միջոցով կտորի վրա ամրագրելով, ստեղծելով ասեղնագործ մատենագրության իսկական նմուշներ: Կենտրոնում բացվեց Բիետա Աբշիլավայի ձեռագործ մատենագրության ցուցահանդեսը:

Միջոցառումը նվիրված էր վրաց դասական Նիկոլոզ Բարաթաշվիլու ծննդյան 200-ամյակին: Այն համատեղ կազմակերպել էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը և Վրաստանի գրողների միությունը:

Բազմամարդ էր դահլիճը: Հայ և վրացի գրողներ, նկարիչներ, հասարակայնության ճանաչված դեմքեր, արվեստի երկրպագուներ: Բոլորը հետաքրքրությամբ և զարմանքով դիտում էին շնորհաշատ տիկնոջ ձեռագործ աշխատանքները, որոնք իրավամբ արվեստի նմուշներ են:

2Միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Ողջունելով ներկաներին, վերջինս արժևորեց նման միջոցառումները, որոնք համահունչ են Հովհաննես Թումանյանի տան առաքելությանը՝ զարգացնել և արդիական երանգ հաղորդել հայ-վրացական գրական և մշակութային բարեկամական հարաբերություններին:

Վրաց ճանաչված գրող-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլին, մեկնաբանելով ցուցահանդեսի կազմակերպումը հատկապես այս կենտրոնում, արձանագրեց վրաց3 դասական Նիկոլոզ Բարաթաշվիլու աճյունը Թբիլիսի տեղափոխելու գործում Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի հետ միասին նաև Հովհաննես Թումանյանի դերակատարությունը:

Գնահատանքի և երախտիքի խոսքով հանդես եկան «Ռուսթավելի» ընկերակցության նախագահ Դավիթ Շեմոքմեդելին, գրողներ Վաժա էգրիսելի-Դուրբաիան, Մզիա Չխետիանին, ճանաչված մտավորականներ Նուգզար Ծերեթելին, Թեյմուրազ Շաշիաշվիլին և ուրիշներ: Բանախոսները ընդգծեցին Բիետա Աբշիլավայի ստեղծագործական հարուստ աշխարհը, որը արտահայտվում է ոչ միայն բանաստեղծական խոսքով, այլև արվեստի նմուշների արարմամբ: Բոլոր ելույթ ունեցողները արժևորեցին Թումանյանի տան հյուրընկալ մթնոլորտը, որտեղ իր ժամանակին հավաքվել և տարբեր հարցեր են քննարկել ինչպես հայ, այնպես էլ վրացի ու այլ ազգի առաջադեմ մտավորականները, ընդգծվեց, որ Թումանյանի նախկին բնակարանում ստեղծված այս կենտրոնը, հիրավի սիրո և եղբայրության նոր էջեր կբացի հայ – վրացական բարեկամական հարաբերությունների տարեգրությունում:

Բիետա Աբշիլավայի ձեռագործ եզակի աշխատանքները Հովհաննես Թումանյանի տուն-կենտրոնում կցուցադրվեն մինչև նոյեմբերի 18-ը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)