1

«Արժանի պարգև և համալրում» PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

234566262017-ը բարեբեր տարի եղավ վիրահայ գրողների համար: ՀՀ սփյուռքի նախարարի և Հայաստանի գրողների միության որոշմամբ ՎՀԳ «Վերնատուն» միության անդամ Հովհաննես Մարիկյանը պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով, իսկ Ջավախքի բաժանմունքի ղեկավար Ալբերտ Իսոյանը և Ջավախքի բաժանմունքի պոեզիայի բաժնի վարիչ Գևորգ Հայասան ընդունվեցին ՀԳՄ և ստացան անդամատոմսեր:

Մեդալի և անդամատոմսերի հանձնմանն էր նվիրված Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում կայացած հանդիսույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին:

Միջոցառումը բացեց, հյուրերին ողջունեց և պարգևները հանձնեց կենտրոնի ղեկավար,ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:23415197

Օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը:

Ներկաները լսեցին տեղեկատվություն պարգևի արժանացած գրողների ստեղծագործական ուղու, տպագրած գրքերի, հայապահպանության գործում ունեցած հաջողությունների, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության քարոզչության ծիրում վարած աշխատանքի մասին:

23415159Ալբերտ Իսոյանը (Սաթխա), Գևորգ Հայասան (Մերենիա) և Հովհաննես Մարիկյանը (Հեշտիա) , իրենց ելույթներում խորին երախտագիտություն հայտնեցին վերադաս գերատեսչություններին և «Վերնատուն» միությանը պարգևի և մեծ վստահության համար:

Միջոցառմանը մասնակցում էին վիրահայ գրողներ, մտավորականեր, շրջանի ղեկավարներ, այլևայլ բնագավառների աշխատողներ, կենտրոնի խմբավարներ և սաներ:Նրանք՝ Սամվել Իրիցյանը, Կորյուն Բասենցյանը, Դիվին Քաշանյանը,Հմայակ Գրիգորյանը և այլք, ջերմորեն շնորհավորեցին արժանիներին՝ բարձր պարգևի համար:

Հանդիսույթին Կենտրոնի ասմունքի ստուդիայի սաները (ղեկավար՝ Սաթիկ Սնխչյան) և երգչախումբն ու մենակատարները (խմբավար՝ Իրինա Ղարսլյան) հանդես եկան վիրահայ գրողների ստեղծագործությունների ասմունքով, երգչախմբային և ազգային երգերով:

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)