1

fb you od

Սուրբ Պատարագ և նվերների բաժանում Արագովայում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Աշխատանքային այցով Ջավախքում գտնվող Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հավատարիմ ընդհանուր առաջնորդական փոխանորդության  գյուղերից մեկում Սուրբ Պատարագ մատուցելու որդեգրած իր առաքելությանը, 2018 թվականի հունվարի 28-ին այցելեց Ախալքալաքի շրջանի Արագովա գյուղ:

27164537 1588668817882159 5257675687077719814 oՕրը տոնական էր, տեղի Սուրբ Գևորգ եկեղեցին բազմամարդ էր: Թեմակալ առաջնորդին դիմավորելու և նրա օրհնությունը ստանալու էին եկել ոչ միայն Արագովայի հավատացյալները, այլև շրջակա գյուղերի բնակիչները, «Խրիմյան հայրիկ» նախակրթարանի աշխատակիցները, ծնողներն իրենց երեխաների հետ:

Վիրահայոց թեմի առաջնորդը մատուցեց Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը և Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու դպրաց դասը: Պատարագն ուղեկցվեց երգչախմբի կատարումներով, որը երեցկին Նարինե Տեր-Մկրտչյանի ղեկավարությամբ, կազմավորվել էր «Խրիմյան հայրիկ» նախակրթարանի նախորդ տարիների սաներից: Ինքնատիպ և հուզիչ էր Պատարագի արարողությունը, քանզի մի կողմից հնչում էին շարականները, մյուս կողմից լսվում էր իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ եկեղեցի եկած մանուկների ձայնը:

27174018 1588667267882314 832234904255904880 oՀընթացս Սուրբ Պատարագի՝ Վազգեն Սրբազանը քարոզ խոսեց, որի բնաբանն էր "Թույլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան , և մի արգելեք նրանց , որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը..." (Ղուկ.18.16), հավուր պատշաճի մեկնաբանեց քարոզի խորհուրդը:

Սրբազան հայրն օրհնեց եկեղեցում ներկա մանուկներին ու նրանց ծնողներին՝ իրենց երեխաներին մանկուց սրբազան արարողություններին մասնակից դարձնելու, եկեղեցուն և հավատքին մոտեցնելու համար: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի գործունեությունը, ներկաներին մաղթեց խաղաղ երկինք և արևշատ օրեր:

Սուրբ Գևորգ Եկեղեցում կայացած Սրբազան Պատարագի ջերմ և առինքնող մթնոլորտը տեղափոխվեց նաև Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող «Խրիմյան հայրիկ» նախակրթարանի պատերից ներս, որտեղ հավաքվել էին Արագովայից և շրջակա գյուղերից այստեղ հաճախող երեք տասնյակից ավելի սաներն իրենց ծնողների հետ:Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նախակրթարանի մանկավարժներին, կարևորեց երեխայի անձի ձևավորման, զարգացման, կրթության և դաստիարակության գործում ուսուցիչների և ծնողների ունեցած դերը:

27368365 1588668977882143 5708651065027565202 oԹեմակալ առաջնորդի այցելությունը երեխաներին դատարկաձեռն չէր: Նախակրթարանի սաներին պարգևելով անակնկալի ուրախությունը, Վազգեն Սրբազանը երեխաներին բաժանեց Ամանորյա և Սուրբ Ծննդյան նվերներ: Գերմանիայի քրիստոնյա համայնքների ուղարկած «Նվեր ընկերոջս» տուփերը մեծ ոգևորություն առաջացրեցին երեխաների մոտ, ուրախ տրամադրությունը փոխանցվեց նաև առաջնորդին և ներկա գտնվողներին:27021847 1588667474548960 1774506977128624458 o

27337336 174992653265655 1607694340972030537 nԱրագովայում կայացած Սրբազան արարողությունից հետո, Թեմակալ առաջնորդը հյուրընկալվեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում: Այստեղ հայոց բանակի վերակազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվել էր տոնական հանդիսություն:

Հավարտ միջոցառման Վազգեն Սրբազանն իր օրհնությունը և գնահատանքը հղեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական 27459933 174993386598915 1088765920831482347 nկազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանին և ՀՕՄ-ի Ջավախքի ատենապետուհի Կարինե Թադևոսյանին՝ ազգային տոները բարձր մակարդակով նշելու և Ջավախքի երիտասարդությանը մասնակից դարձնելու համար:

Ուշ երեկոյան ավարտելով իր հերթական հովվական այցելությունը Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, Վիրահայոց թեմի առաջնորդը վերադարձավ Թբիլիսի:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)