1

Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնական հանդիպումները Բաթումում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

12018 թվականի փետրվարի 5-ին, վաղ առավոտից շարունակվեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և նրան ընկերակցող պատվիրակության անդամների հանդիպումները Բաթումում:

Օրը սկսվեց Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում Թբիլիսիից ժամանած հյուրերի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի երեխաների ու նրանց ծնողների 2հետ ժամերգությանը մասնակցությամբ, որից հետո երեխաների հետ հանդիպումը շարունակվեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում: Սաների և նրանց ուսուցիչների հետ ուրախ զրույցից հետո, Թեմակալ առաջնորդը երեխաներին փոխանցեց 3Գերմանիայի քրիստոնյա համայնքների ուղարկած «Նվեր ընկերոջս» տուփերը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց նրանց մոտ:

Աջարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վիրահայոց թեմի առաջնորդը, պատվիրակության անդամների և Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվի ուղեկցությամբ այցելեց Բաթումի քաղաքապետարան և հանդիպում ունեցավ նորընտիր քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ:4

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Վիրահայոց թեմի հոգևոր դասի, պաշտոնեության և հավատացյալների անունից շնորհավորեց նորընտիր քաղաքապետին, 5մաղթեց նրան արդյունավետ գործունեություն, հավաստելով Բաթումի հայ համայնքի աջակցությունը քաղաքապետի նախաձեռնություններին:

Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նորընտիր քաղաքապետի ուշադրությունը բաթումահայության կրթական և մշակութային խնդիրներին:

Քաղաքապետ Կոմախիձեն շնորհակալություն հայտնեց այցի և բարեմաղթանքների համար, կարևորեց բաթումահայության ներդրումը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքի զարգացման գործում և պատրաստակամություն հայտնեց աջակցել Բաթումի հայ համայնքին՝ նրա մշակութային գործունեությունը ընդլայնելու և վրաց հասարակությանը ինտեգրվելու գործում:

Հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդը ներկայացրեց Թեմի ընդհանուր գործունեությունը, A1շնորհակալություն հայտնեց Թեմի գործունեության իրականացմանը Վրաստանի իշխանությունների ամենամյա աջակցության համար, արժևորեց հայ-վրացական կապերի ամրապնդման և փոխհարաբերությունների զարգացման գործում Վիրահայոց թեմի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միասնական համագործակցությունը:

Հանդիպումն ընթացավ գործնական և ջերմ մթնոլորտում:

6Նույն օրը Վիրահայոց թեմի պատվիրակությունը, թեմի առաջնորդի գլխավորությամբ, այցելեց նաև Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն: Կայացավ հանդիպում հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանի և հյուպատոսության աշխատակազմի հետ:

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց հյուպատոսին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, ողջունեց նրա աշխույժ մասնակցությունը և գործունեությունը եկեղեցական-համայնքային գործերին, որոնք միավորում են բաթուհայերին և ամրացնում կապը մայր հայրենիքի հետ:7

Հյուպատոս Եղիշե Սարգսյանը բարձր գնահատեց Թեմի առաջնորդի գործունեությունը Աջարիայում և նշեց այն ոգևորությունը, որը տիրում է այստեղ յուրաքանչյուր այցի ժամանակ: Վազգեն Սրբազանը Գլխավոր հյուպատոսին ներկայացրեց Թեմի գործունեությունը Վրաստանի ողջ տարածքում:

Նույն օրը ավարտելով հովվական այցը Աջարիա, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և պատվիրակության անդամները վերադարձան Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)