1

Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչությունը «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC 7621Տաղանդավոր նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչության հմայքը ըմբոշխնելու հնարավորություն ունեցավ նաև Նինոծմինդայի արվեստասեր DSC 7614հասարակայնությունը: Ախալքալաքից հետո, 2018 թվականի փետրվարի 17-ին «Ավետումից մինչև Համբարձում կամ Մեծ Պահք» խորագրով ցուցահանդեսը բացվեց Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում:

Կենտրոնի պատերը զարդարում էին Աստվածաշնչյան թեմաներով գործվածքի վրա կատարված 20-ից ավելի մանրանկարները, որ բազմաժանր արվեստագետի անսահման տաղանդի հիանալի արտահայտություն էր, ներկայացնելով Աստծու որդու կյանքը՝ նրա աշխարհ գալու ավետիսով մինչև Երկինք համարձմամբ, համահունչ DSC 7677ցուցահանդեսի խորագրին:

Դահլիճը բազմամարդ էր.հանդիսությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի շրջանի Ժողովրդական ժողովի նախագահ Սմբատ Կուրղինյանը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, մշակույթի, արվեստի գործիչներ, բազում մտավորականներ և արվեստի երկրպագուներ:

Ցուցահանդեսի բացմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր ծառայողներ Տեր Արմաշ Պողոսյան և Տեր Տաթև Մարուքյան քահանաների ընկերակցությամբ և սարկավագաց դասի ուղեկցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ Գյումրիից ժամանած հեղինակը՝ Սուսաննա Մկրտչյանը:DSC 7634

Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Ժորա Սնխչյանը: Արժևորելով մանրանկարչության միջոցով հոգևոր կյանքը արտահայտելու և տեսանելի ու ըմբռնելի դարձնելու կարևորությունը, բանախոսը արձանագրեց նաև Սուսաննա Մկրտչյանի մոտեցումը հոգևոր դրվագներին, տարբեր տարրերի միջոցով Աստվածաշնչյան գաղափարները առավել հասկանալի դարձնելու նպատակը:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև պատգամավոր Հենզել Մկոյանը:

Շնորհաշատ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ներքին մղումով, 48-օրյա Մեծ Պահքը իր մոտ արտահայտվել է այս մանրանկարների ստեղծմամբ, նպատակ ունենալով սերունդներին տեսանելի դարձնել Աստծու որդու կյանքի ուղին, խաչելությունը մարդկության փրկության համար: Տաղանդավոր արվեստագետը երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին, ցուցահանդեսի կազմակերպիչներին, տեղի հոգևոր հովվին և Ռաֆայել Ջավախ կենտրոնին՝ իր արվեստը հայաբնակ այս տարածաշրջանում ներկայացնելու և DSC 7606գնահատելու համար:

Իր օրհնությունը հղելով ներկաներին, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական ջերմ սերն ու բարեմաղթանքները: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Սուսաննա Մկրտչյանի արվեստը, նրա հմուտ ձեռքերով և լայն մտահորիզոնով կերտած աշխատանքների միջոցով ոչ միայն գեղեցիկը, առինքնողը և վեհը ցույց տալու կարողությունը, այլև հոգևորով դաստիարակելու, Աստվածաշնչով ջերմացնելու և բարին արարելու պատգամը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց նաև տեղի հոգևոր հովվության, մշակութային կենտրոնի և տեղական իշխանությունների արդյունավետ համագործակցությանը՝ ի նպաստ շրջանում հոգևոր և մշակութային կյանքի զարգացման:

Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչությունը Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում կցուցադրվի մեկ ամսվա ընթացքում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)