1

Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի ապրիլի մեկին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի, Ծալկայի և 29662907 1638219782961494 6469953001460891383 oԹեթրիծղարոյի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ:

Հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին, բակը և մերձակա 29664818 1638219452961527 226381457922029012 oտարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թեթրի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:22853285 402812766796937 6260735875892187898 n-1522603405

Հայոց Եկեղեցում Սուրբ Հարության տոնին իր ներկայությունն էր բերել Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն: Տոնակատարությունը հարգել էին  վրացական իշխանությունների ներկայացուցիչները, ի մասնավորի Վրաստանի խորհրդարանի անդամներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Ռոման Կակուլիան, Սերգո Ռատիանին,Գիգա Բոկերիան, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանին,  29662712 1584609601659029 3128588016698906833 o-1522602216Իսանի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, Ազգային շարժում կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:29664923 2100257170197858 3825975824787640607 o

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ. 29873139 2100258360197739 4856536024505798195 oԶատիկի՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Թեմակալ առաջնորդը Սուրբ Հարության տոնի առիթով վերստին շնորհավորեց ներկաներին: Վազգեն Սրբազանը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով այսօր նշում էր Ծաղկազարդի տոնը:29683400 1655271017888605 3190477973370923931 n

Տոնական ընդունելությունից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ուղևորվեց Ջավախք՝ Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղ, որտեղ տեղի արժանավոր 29873471 1655224534559920 4109639413376777345 oհայորդիների կողմից կազմակերպվել էր ճոխ զատկական տոնահանդես:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:Ամենուրեք հայ հավատացյալներին զատկական տոնի կապակցությամբ շնորհավորելու էին եկել վրաց պաշտոնյաներ, տարբեր ազգի հավատացյալներ: Հայոց Եկեղեցու տոնացույցով նշվող Սուրբ Հարության տոնը լուսաբանվեց վրացական և հայկական զանգվածային լրատվության տարբեր միջոցներով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)