1

Սուրբ Հարության տոնը Արագովայի «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018թ. ապրիլի 6-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Արագովայի Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործող «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանի սաները`  տնօրեն Նարինե Տեր-Մկրտչյանի1 ղեկավարությամբ և  ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի  գլխավորությամբ,  պատրաստել էին Սուրբ Հարության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում:
Միջոցառումը  իր օրհնաբեր  ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն 2եպիսկոպոս Միրզախանյանը՝ Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի և բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի ընկերակցությամբ: Տոնահանդեսին ներկա էին ծնողներ, հյուրեր Ախալքալաքից և  հարակից գյուղերից:
Նախակրթարանի սաները հանգամանալից ներկայացրեցին տոնի խորհուրդը, հանդես եկան զատկական երգերով ու 3բանաստեղծություններով:  
Պատկերավոր ձևավորված տոնական սրահը, սաների հստակ, համարձակ և գեղեցիկ խոսքն ու արտասանությունը  տպավորիչ դարձրին միջոցառումը, անմոռանալի և գեղեցիկ հետք թողնելով ներկաների հիշողության մեջ:
4Միջոցառումն  օրհնության խոսքով ամփոփեց և կազմակերպիչներին ու նախակրթարանի աշխատակազմին  իր գնահատականը բերեց Գերաշնորհ Սրբազան Հայրը:
Սուրբ Հարության տոնին նվիրված տոնահանդեսի ավարտին նախակրթարանի սաները ստացան փոքրիկ նվերներ ու քաղցրավենիք:
Հավելենք, որ Արագովայի «Խրիմյան հայրիկ» նախակրթարանը հիմնադրվել է 2008 թվականին և սկզբնական շրջանում այստեղ ընդգրկված էին միայն Արագովայի երեխաները: Տարեցտարի ընդարձակելով իր գործունեությունը և ձեռք բերելով ճանաչում, ավելացավ ոչ միայն երեխաների թվաքանակը, այլև ընդգրկվեցին նաև հարակից գյուղերի երեխաները: Ներկայումս Խրիմյան հայրիկ նախակրթարանն ունի 35 սան, այստեղ են հաճախում երեխաներ  Արագովա, Զակ, Գոման, Կորխ և Թոթխամ գյուղերից: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)