1

Աստվածամոր Ավետման տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում Սուրբ Աստվածամոր Ավետման տոնը նշանավորվեց Սուրբ Պատարագների մատուցմամբ և մշակութային միջոցառումներով:1
2018 թվականի ապրիլի 7-ին տոնական տրամադրություն էր տիրում Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում: Գյուղի հասարակությունը հավաքվել էր տեղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ 2Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Պատարագին Ախալքալաքի ուխտավորների հետ միասին ժամանել էր Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: 3
Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը հավուր պատշաճի էր պատրաստվել օրվա Պատարագին:
4Հընթացս Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Աստվածամոր Ավետման տոնի առիթով, խոսեց Աստվածամոր տոների և Հայ Եկեղեցում Սուրբ Մարիամի խորհրդի մասին և շնորհավորեց եկեղեցում գտնվող բոլոր մայրերին ու քույրերին Ավետման և մայրության տոների առիթով:5
Մամզարայի  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ Պատարագից 6հետո Ախալքալաքի փոխառաջնորդարանի մշակույթի կենտրոնի  «Ջավախքի ձայներ» երգչախումբը, խմբավար Գայանե Աղաջանյանի, գեղեցիկ անակնկալ մատուցեց եկեղեցու բակում հավաքված հասարակությանը:  Երգչախումբը  նրանց համար կատարեց ժողովրդական երգեր և օրը դարձրեց առավել հանդիսավոր և հիրավի տոնական:
Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու կնքահոր կողմից  Պատարագին մասնակցող կանանց ու աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ:7
Այդ օրը Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր 8Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ  Պատարագ:
Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը Սրբազան Պատարագ մատուցեց Ախալցիխեի շրջանի Ղուլալիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Սուրբ Աստվածամոր Ավետման տոնի առիթով Սրբազան պատարագներ 9մատուցվեցին Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ և Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, տոնական միջոցառումներ կազմակերպվեցին և մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց ու աղջիկների տոնը շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» ու  «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)