1

Ավետման տոնը Թբիլիսիում նշվեց սիրիահայերի հետ միասին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Սուրբ Ասվածածնի Ավետման տոնը Վիրահայոց թեմում նշվեց առանձնահատուկ բերկրանքով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության հրավերով և Սիրիահայերի միության տիկնանց 1խմբի նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալվեցին Երևանից ժամանած 5 տասնյակից ավելի սիրիահայեր:
Հյուրերը  որ ժամանել էին նախորդ օրը, 2018 թվականի ապրիլի 7-ի  առավոտյան, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում  մասնակցեցին տոնի առիթով  մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, որից հետո տեղափոխվեցին «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ:
2Հյուրերի ժամանումը բարի գալուստի ջերմ խոսքերով ողջունեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, շնորհավորեց նրանց Ավետման տոնի առիթով, և կենտրոնի ու սիրիահայերի միության համագործակցության պատրաստակամություն հայտնեց:  
Այնուհետև Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին և թեմակալ առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնին սույն նախագծի իրականացմանը  ցուցաբերած աջակցության համար:DSC04172
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և շնորհավորանքներն ու  բարեմաղթանքները: Արժանապատիվ հոգևոր հայրը արժևորեց սիրիահայերի տոկունությունը, աշխատասիրությունը և հավատքին ու ազգին նվիրվածությունը:
Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: Վերջինս սիրիահայ տիկնանց փոխանցեց արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի  IMG 1023շնորհավորանքները և  գործընկերությունը շարունակելու և համագործակցությանը աջակցելու առաջարկություն արեց:  
Դահլիճում ներկա բազում արաբ փաստականների և Վրաստանի փախստական կանանց աջակցության ասոցիացիայի անունից սիրիահայ տիկնանց ողջունեց կազմակերպության  նախագահ Մակա Չիչուան, բարձրաձայնելով կազմակերպության կողմից  նախանշված արաբ փախստական կանանց այցը  Հայաստանի Հանրապետություն:
Հյուրերի  օրը հիրավի տոնական դարձրին և իրենց շնորհավորանքները երգի ու նվագի միջոցով հղեցին «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի խմբերի (ղեկավարներ՝ Ռոբերտ Կաշավանիձեն և Իվանե Մկրտչյան) սրտառուչ նվագը և մենակատարներ  Նինա Կարապետյանի, Աննա Բադալյանի և Հենրիխ Պետրոսյանի հոգեհմա երգը:  IMG 1148
Սիրիահայերի միության տիկնանց խմբի ղեկավար և  սույն միջոցառման կազմակերպիչ Վանի Նալբանդյանը  գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությանը  համագործակցության համար և հանձնեց  շնորհակալագիր:
Ընդամենը մի քանի ամիս առաջ ծայր առած գործընկերության շրջանակներում «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվեց սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց այցը կենտրոն, որտեղ այցելուները  հիացմունքով ծանոթացան և սիրով  ձեռք բերեցին սիրիահայերի շնորհաշատ ձեռքով կատարված տարբեր աշխատանքներ, որոնք  դարձան նաև այս գեղեցիկ օրվա անմոռանալի հուշ: Մինչև երեկո շարունակվեց ցուցահանդեսը-վաճառրը, որն ավարտվեց առաջնորդարանի կողմից հյուրասիրությամբ:
Սուրբ Ավետման տոնին նվիրված գողտրիկ միջոցառում էր պատրաստվել նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: IMG 1184Մայրաքաղաքի թիվ 103-վրաց-հայկական հանրային դպրոցի հայկական բաժնի  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի նախաձեռնությամբ, դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ  եկեղեցում  տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված մորը և մայրական սիրուն:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը դպրոցականներին և  եկեղեցում հավաքված ծնողներին ու հյուրերին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և շնորհավորանքը  տոնի առիթով: Հոգևոր հայրը գնահատանքի  խոսք ասաց ուսուցչուհուն և դպրոցականներին տոնական  միջոցառումը  մակարդակով կազմակերպելու և գեղեցիկ ներկայացնելու համար:   Դպրոցականները ծաղիկներ նվիրեցին ներկա գտնվող կանանց: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)