1

Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ դրվեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018  թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից 1 1ծաղիկներ խոնարհվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ.Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, կանգնեցված 1 2խաչքարին:
Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի  Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայողներ Տեր Վիրապ  քահանա Ղազարյանի  և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի  գլխավորությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր դասի կողմից կատարվեց «Հոգվոց»1 3 աղոթքը Վրաստան երկրի անկախության և պետականության վերականգնման համար նահատակված 21 անմեղ մարդկանց հիշատակին:

Այնուհետև Թեմի պաշտոնեության ներկայացուցիչները և  հոգևոր ծառայող Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը  այցելեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության վայրը և Թեմի անունից ծաղկեպսակ դրեցին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)