1

fb you od

Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ Կրոնների խորհրդի դիմումը՝ ուղղված Վրաստանի իշխանություններին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

 glavni logoՑանկանում ենք արձագանքել Թբիլիսիում, Աղմաշենեբելի պողոտա թիվ 38-ում գտնվող պատմական հայոց տաճարը՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին Պատրիարքարանին փոխանցելու հարցին:

Ինչպես հայտնի դարձավ, 2017 թվականին պետությունը հայոց տաճարը փոխանցեց Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու սեփականությանը: Բազում պատմական աղբյուրներ և փաստեր հաստատում են այն, որ մինչ խորհրդային բռնագրավումը շինությունը պատկանում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այսօր տաճարի տարածքի վրա ընթանում են աշխատանքներ, որոնք փոխում են հուշարձանի տեսքը և ջնջում մեր հայ համաքաղաքացիների պատմական հետքն ու ավանդը:

Ուզում ենք նշել, որ Թանդոյանց եկեղեցու հարցը առանձին վերցված դեպք չէ և այն կրոնական միավորումների համար խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու (ռեստիտուցիայի) չլուծված հիմնախնդրի մասն է և ակնհայտ օրինակը:

Կրոնների խորհրդի անդամներս, երկար տարիներ սրտի ցավով խոսում ենք այն մասին, որ պետությունը չի դրսևորում կամք վերադարձնելու կրոնական շինությունները իրենց պատմական սեփականատերերին: Այդ ընթացքում, հուշարձանների մեծ մասը փլուզվում է, խեղաթյուրվում է նրանց տեսքը, ջնջվում է բազմաթիվ կրոնական խմբերի նշանակալից հետքը Վրաստանի պատմությունում և խախտվում է բազմազանությամբ հարուստ վրացական մշակույթի ամբողջությունը:

Դիմում ենք Վրաստանի իշխանությանը.

 

  • Անհապաղ դադարեցնել Թանդոյանց եկեղեցու վրա ընթացող ներգործությունը,
  • Արդարացիորեն ուսումնասիրել նշված եկեղեցու պատմությունը և ապահովել այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձը,
  • Ամենակարճ ժամանակում կատարել իրատեսական քայլեր խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված պատմական սեփականությունը կրոնական միավորումներին վերադարձնելու համար,
  • Օժանդակել Վրաստանի հարստության՝ կրոնական, էթնիկ և մշակութային բազմազանության պահպանմանը և ներկայացմանը,
  • Զգույշ վերաբերվել Վրաստանի մշակութային ժառանգությանը և նրա աչքի ընկնող մասին՝ տարբեր դավանանքների պաշտամունքային շինություններին:

 

Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր գործող Կրոնների խորհրդի անդամ կրոնական միավորումներ

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)