1

Ֆիլմի շնորհանդես Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 6-ին Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացավ «Եվ կանգնած էր Սև ծովի ափին տաճարը» վերնագրով վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նկարահանվել է  Agora-Georgia- Վիկտորյա Մաքսոևա» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Վիրահայոց թեմի 1և Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովվի աջակցությամբ: Ֆիլմի հեղինակներն են Վիկտորյա Մաքսոևան և Գարիկ Աբելյանը:
Ֆիլմը պատմում է այն մասին, որ խորհրդային տարիներին Վիրահայոց թեմին պատկան բազում հայոց եկեղեցիների թվում Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցին նույնպես բռնագրավվել է իշխանության կողմից  և զրկվել իր առաքելությանը ծառայությունից, վերածվելով պահեստի, աստղադիտարանի և տեսագրությունների սալոնի:
Ազգի  մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հովանավորությամբ 1898 թվականին կառուցված եկեղեցին 1992 թվականին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ վերադարձվում է Վիրահայոց թեմին: Աստծու տաճարը վերստին  նվիրվում է իր առաքելության իրականացմանը:
2Տարեցտարի զարգանում և ընդարձակվում է Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու գործունեությունը: Այն տեղի ազգաբնակչության համար կատարում է Աստծու և հավատքի տան գործառույթները: Այստեղ  տեղի են ունենում Սուրբ Պատարագներ և Հայոց եկեղեցու կանոնակարգով նախանշված բոլոր ծեսերն ու արարողությունները: Եկեղեցին կատարում է նաև Աջարիայի հայությանը հավատքին մերձեցնելու, Եկեղեցու շուրջը համախմբելու, նաև ազգային ոգի ներշնչելու, լեզուն և մշակույթը պահպանելու նվիրյալ առաքելությունը:
Նշենք, որ օպերատոր Սեյրան Բարոյանի և Ալ.Մանթաշյանց կենտրոնի ուսուցչուհի Մարիետա Աբեթյանի ու մյուս բաթումցիների օժանդակությամբ ֆիլմում օգտագործվել են  հազվագյուտ 3կադրեր:
Հավարտ շնորհանդեսի իրենց տպավորությունները կիսեցին  Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը,  Վիկտորյա Մաքսոևան, Սոնա Հովհաննիսյանը և ուրիշներ:
Միջոցառումն ամփոփեց  Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի  օրհնությունը և ջերմ սերը: Արժանապատիվ հոգևոր հայրը բարձր գնահատեց ֆիլմի արժանիքները և երախտիքի խոսքեր ուղղեց նկարահանող խմբին, նշեց, որ սույն ֆիլմը դարձավ Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու այցեքարտը:
Վերջում տեղի հայության հոգևոր հովիվը նկարհանող խմբին փոխանցեց նվերներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)