1

Սուրբ Գիորգի հիշատակության օրը Փոքր Պամաճ գյուղում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 6-ին,  առավոտվանից տոնական տրամադրություն էր տիրում  Վիրահայոց թեմի Սամխցե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր 1առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում: Տեղի բնակիչները և  տարբեր վայրերից ժամանած հյուրերը իրենց ներկայությունն էին բերել տեղի Սուրբ Գևորգ մատուռ՝ նշելու Սրբի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Միջոցառումն սկսվեց  Սուրբ և Անմահ Պատարագով, որը  մատուցեց Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը: Հընթացս  Սբ.Պատարագի Պատարագիչ-քահանան հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը:
2 Հավարտ Սբ. Պատարագի Ախալցիխեի հոգևոր տեսուչ` Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա հավատացյալ ժողովրդին շնորհավորեցին տոնի առիթով։
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը պատրաստել էր համերգային ծրագիր։ Մինչև համերգային ծրագրի մեկնարկը Հոգևոր Տեսչությունը կատարեց մատաղի օրհնություն, որը այնուհետև բաժանվեց ներկաներին։3
Օրվա տրամադրությունը և հյուրասիրությունն ուղեկցվեց ուրախ երգով ու պարով, որը ներկա հանրությանը մատուցեցին «Ախալցխա» Երգի և Պարի Համույթը, Ախալցիխեի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցի և Ախալցիխեի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի գեղարվեստական խմբեը:
Սուրբ Գիորգիին նվիրված միջոցառման կազմակերպիչները պատրաստել էին անակնկալններ մասնակիցների համար։ Միջոցառման ավարտին Հոգևոր Տեսչությունը բարերարների անունից վերոնշյալ մասնակիցներին արժանացրեց դրամական պարգևի,յուրաքանչյուրին 100 –ական լարի։
Միջոցառման մասնակիցները և ներկաները տոնական բարձր տրամադրությամբ վերադարձան իրենց տները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)