1

Վիրահայ թեմում նշեցին Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 17562018 թվականի մայիսի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝  նվիրված Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը:
Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տոնական տրամադրությունը  համակել էր բոլորին:  Միջոցառումը նշելու, Երկրորդ աշխարհամարտի վետերանների հիշատակի առջև  խոնարհվելու և Շուշիի ազատագրման հերոսներին մեծարելու առիթը  վերստին հավաքել էր  թբիլիսահայ  համայնքային գործիչներին ու IMG 1714հասարակայնության արժանավոր անդամներին:
Դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանից Արցախյան պատերազմի մասնակիցներ Ստանիսլավ Մանուկյանը և Արթուր Բեգլյանը, Շուշիի ազատագրման  «Հարսանիք լեռներում» մարտական գործողության հեղինակ  կոմանդոսի,  ՀՀ Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանի քրոջ դուստրը:
Միջոցառմանը իր պատվավոր ներկայությունն էր բերել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը, դեսպանատան աշխատակազմի ընկերակցությամբ:  
IMG 1879Ու հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Վերջինս ներկաներին շնորհավորեց մայիսյան հաղթանակների կապակցությամբ, որի սկիզբը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտն էր, արժևորեց Շուշիի մեծ հաղթանակը, կարևորեց օրերս տեղի ունեցած  սիրո և համագործակցության համաժողովրդական շարժման հաղթանակը և իր խոսքը եզրափակեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարության ակնկալիքով, մայիսն անվանելով հայ ժողովրդի համար քառատոների ամիս: IMG 1780
Թեմի մշակույթի բաժնի տնօրենը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հեռախոսով  ներկաներին ուղղած շնորհավորանքը և  ոգեկոչումը՝ հաղթանակներով շարունակել առաջընթացը հանուն մայր հայրենիքի բարգավաճման, հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայ ժողովրդի բարեկեցիկ ու խաղաղ կյանքի:
Մայիսյան հաղթանակների կապակցությամբ շնորհավորանքի ուղերձով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Պարոն IMG 1803դեսպանը անդրադարձ կատարեց  երկրորդ համաշխարհային պատերազմին Հայաստանի և  հայ  ժողովրդի մասնակցությանը, խոնարհումի խոսքեր ուղղեց  Շուշիի ազատագրման հերոսներին և հայ ազգին մաղթեց նորանոր հաղթանակներ:  
Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը արձանագրելով  Երկրորդ աշխարհամարտում  հայ ժողովրդի ազատատենչ զավակների  հերոսական սխրանքները, հանգամանալից բանախոսեց Արցախյան պատերազմի էջերի մասին, արժևորելով Շուշիի ազատագրման փառավոր հաղթանակը: Շուշիի ազատագրումը դա ազգի գոյատևության ինքնագիտակցումն էր, պայքարի տարիներին կոփված հաղթելու անսասան կամքը, հայրենիքն ազատագրելու գերնպատակը: Գնդապետն իր խոսքն ավարտեց հայրենիքը սիրելու, լեզուն պահպանելու, հայ մնալու և հայի տեսակը միշտ և ամենուրեք բարձր պահելու հորդորով:IMG 1828
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին դրվագներ, Հայրենական պատերազմում հայերի սխրագործություններին, Արցախյան հերոսամարտերին և Շուշիի ազատագրմանը նվիրված  վավերագրական տեսաֆիլմերից:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Նինա Կարապետյանի, Անի Հովհաննիսյանի, Ռուզաննա Միքայելյանցի, Դոնարա Արսենյանի, Սերգեյ Նազարովի և Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասան Հենրիխ Պետրոսյանի կողմից Հայաստանին, Հայոց բանակին և  հայ ժողովրդին նվիրված ազգային հայրենասիրական երգերի կատարումները հիրավի մայիսի 9-ը  թբիլիսահայության համար դարձրին տոնական, գարնանաշունչ և հաղթական: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)