1

«Տոլմա-2018» փառատոնը Վիրահայոց թեմում մեկնարկեց Ռուսթավի քաղաքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ  Վրաստանի հայաբնակ բնակավայրերում  անց է կացվում «Տոլմա-2018» ավանդական փառատոնը: IMG 2720
2018 թվականի մայիսի 10-ին փառատոնը մեկնարկեց Վիրահայոց  թեմի Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Փառատոնը Ռուսթավի հայ համայնքի համար նորույթ էր և անց էր կացվում առաջին անգամ, բայց ազգային  սիրված այս  ճաշատեսակը Ռուսթավիում ցուցադրելու ցանկությունը մեծ էր  հայ տնտեսուհիների համար:  
Կենտրոնի սրահի երկայնքով շարված սեղաններին ախորժալի տեսք էր տալիս 11 տանտիրուհու ձեռքով պատրաստված հայկական տոլմայի տեսականին՝ վազի տերևով, կաղամբով, բանջարեղենով՝ համադրված  թթվասերով, մածունով, կիտրոնով, մի խոսքով՝ այն ամենը՝ ինչ բնորոշ է հայկական խոհանոցին:
IMG 2731Փառատոնի բացմանը ներկա էին կենտրոնի սաների  ծնողները, ակտվիստները, Թբլիսիից ժամանած Վիրահայոց թեմի պաշտոնյաները: Միջոցառման պատվավոր հյուրն էր Ռուսթավիի քաղաքապետարանի ներկայացուցիչ պարոն Կոնստանտինե Մալանիան:
Փառատոնը բացեց Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի խնամատար և Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Վերջինս անդրադարձ կատարեց տարիներ ի վեր թեմում հաստատված հայկական ճաշատեսակների, ի մասնավորի  ազգային տոլմայի ժողովրդականացման ավանդույթին և նշեց, որ ուղիղ մեկ տարվա կենսագրություն ունեցող Ռուսթավիի հայությանը համախմբող հոգևոր կենտրոնը նույնպես IMG 2739ընդգրկվել է թեմական միջոցառմանը, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և հրավիրեց համտեսելու տոլման: Այդ ընթացքում մրցատյանը, որի կազմում էին կենտրոնի խաչի կնքահայր Գարի Նալբանդյանը, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և  տեղի  ակտիվիստ Ավետիք Ավետիսյանի ձեռնամուխ եղան ներկայացված տոլմայի հատկանիշները տարբեր  անվանակարգերիցգնահատելու պատասխանատու գործին:  
Հյուրասիրությունն ուղեկցվեց ուրախ համերգով, որին մասնակցում էին կենտրոնի «Բերկրի» երգի և «Նեմրութ» պարի խմբերը, միջոցառման մյուս մասնակիցները:
Ուշագրավ էր մրցատյանի որոշումը,  որի համաձայն ներկայացված տոլմաները գնահատվել էին երեք անվանակարգերով: «Լավագույն համ» անվանակարգում IMG 2763հաղթող ճանաչվեց Լուիզա Մելիքսեթյանը, «Լավագույն» տեսք» անվանակարգում՝ Լուսինե Սազբանդյանը, իսկ «Լավագույն մատուցում» անվանակարգից՝ Քրիստինե Տիրոբյանը:
Ռուսթավի քաղաքապետարանի ներկայացուցիչը շնորհավորեց հաղթողներին, իր գոհունակությունը հայտնեց միջոցառման համար, այն ակնկալիքով, որ հաջորդ տարիներին փառատոնը կդառնա ավելի ընդգրկուն, որին կմասնակցի Ռուսթավի քաղաքի  բազմազգ բնակչությունը:  
Հաղթողներին Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնի կողմից  փոխանցվեցին նվերներ և  պատվոգրեր:
Տոլմայի փառատոնը Վիրահայոց թեմում շարունակվում է: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)