1

«Համբարձման տոնը Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում» PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Քրիստոսի Համբարձման տոնը շարժական է և նշվում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունից 40 օր հետո: Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի երկինք տանող ճանապարհը։32187207
Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Համբարձման տոնին ժողովուրդը երգ-պարով, ուրախություներով դուրս է գալիս դաշտերը, փառք տալիս Ամենազոր Արարարչին՝ Հիսուս Քրիստոսի փրկության համար:
2018 թվականին տոնը նշվեց մայիսի 10-ին: Այս տարի ևս, ավանդության համաձայն, Համբարձման տոնը մեծ շուքով նշվեց 32205845Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Տոնի մեկնարկը տրվեց Վիրահայոց թեմի Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում։
Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը մատուցեց 32212725Համբարձման Սուրբ և Անմահ Պատարագ։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի կապակցությամբ:
32247354Եկեղեցում հավաքված բազմաթիվ գումբուրդոցիներին Ախալքալաքից միացել էին Սուրբ Խաչ եկեղեցու ուխտավորնորն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Ջավախքի ձայներ» երգչախմբի սաները։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ ժողովրդական հանդիսություն՝ Ջանգյուլումի արարողություն և Համբարձման ավանդական կերակրատեսակի՝ հարիսայի հյուրասիրություն՝ եկեղեցու խաչի քավոր Վալերի Սահարյանի ընտանիքի կողմից:
Տոնական ուրախ տրամադրությունը համակել էր գոմբուրդոցիներին՝ մեծից-փոքր: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)