1

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» խմբի մենահամերգը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի  «Հայոս բենդ» վոկալ-գործիքային խմբի մենահամերգը:
Կենտրոնի Գալուստ Գյուկբեկյան դահլիճը լեփ-լեցուն էր: Մեծամասնությունը    երիտասարդներ էին, ովքեր եկել էին ունկնդրելու և գնահատելու էստրադային տարբեր նվագարանների վրա նվագող և երգող պատանիների  կատարումները: IMG 2794
Համերգին ներկա էին թեմի հոգևոր դասը, կենտրոնի պաշտոնեությունը, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:
Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Վերջինս անդրադարձ կատարեց պարբերաբար նորացվող խմբի ձևավորման ուղուն, արժևորեց ղեկավարի՝ երաժիշտ Վլադիմիր Ասատուրովի ավանդը խմբի կայացման, ամեն անգամ նորանոր սաներ  ընդունելու և նրանց կատարողական վարպետությունը հղկելու գործում, գովեստի խոսքեր ուղղեց սաներին բազմազգ ու IMG 2821բազմաժանր մշակույթի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած մենահամերգն իր հնչեղությամբ, վարպետ կատարումներով և բարձրարժեք կառուցվածքով իսկական անակնկալ էր  նաև խմբի անդամների ծնողների, ընկերների և Վիրահայոց թեմի պաշտոնեության համար:
Մենահամերգի ընթացքում բոլորովին նոր ամպլուայով ներկայացավ  խմբի մենակատարուհի Աիդա Բազոյանը: Վերջինս հանդես եկավ  հայերեն և  վրացերեն  էստրադային երգի հիանալի կատարումներով, դրսևորելով մենակատարի իր  շնորհաշատ ունակությունը: IMG 2831
Տպավորիչ էր վոկալ-գործիքային խմբում ընդգրկված Հովհաննես Ժամկոչյանի (կիթառ), Լևոն Տերչյանի (բաս-կիթառ), Գարիկ Ակոպովի (ստեղնային գործիք) և  Արտյուշ Ակոպովի (հարվածային գործիք) կատարմամբ երաժշտությունը և էստրաադային երգերը տարբեր լեզուներով:  Բազմամարդ դահլիճն իր հիացմունքն ու գոհունակությունը արտահայտում էր բուռն օվացիայով:
Վոկալ-գործիքային խմբի մենահամերգն ավարտվեց էստրադային խմբի և «Ներսես Շնորհալի» երգչախմբի Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության բազմաձայն հիասքանչ կատարմամբ:   
Մենահամերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարձր գնահատականին:  Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց երաժիշտ Վլադիմիր Ասատուրովին նվիրական աշխատանքի  և  Վրաստանում միակ   հայկական էստրադային  խումբը ստեղծելու համար:
Վազգեն Սրբազանը  առանձնահատուկ արժևորեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի, կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ձայնային ռեժիսոր Սերգեյ Արությունյանի IMG 2903ստեղծագործական մեծ ավանդը խմբերի աշխատանքը ճիշտ հունով ուղղորդելու, նրանց ամենօրյա վարժանքներին պատշաճ ուշադրություն հատկացնելու և աջակցություն ցուցաբերելու համար: Նաև գնահատանքի խոսքեր ուղղեց «Հայարտուն» կենտրոնի ստեղծման հետ միասին ձևավորված «Ներսես Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարի Աբուլյանին և դաշնակահար Կարեն Միրզոյանին, դուդուկի, դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանին և Ռոբերտ Կաշավանիձեին, «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյանին և «Հայոս բենդ» վոկալ-գործիքային խմբի ղեկավար Վլադիմիր Ասատուրովին, բոլոր ծնողներին ու խմբակների սաներին, ում նվիրական աշխատանքով ու սիրով թբիլիսահայ համայնքում տարվում է մեծ աշխատանք հայկական հարուստ մշակույթը պահպանելու, զարգացնելու և բարձր մակարդակով սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Թեմակալ առաջնորդն իր խոսքն ավարտեց Թբիլիսիում հայ մշակույթը ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով, որի առաքելությունը մեծավ մասամբ ստանձնել է «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)