1

Հանդիսությունը նվիրվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100- ամյակին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC 0867Հիրավի տոնական էր  2018 թվականի հունիսի 3-ը Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի համար: Այստեղ լավ էին պատրաստվել միաժամանակ երեք տոն նշելուն, համադրելով եկեղեցական և ազգային տոները: Դա Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի Վիրապի»,DSC 0986 Կաթողիկե Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տոներն էին:
Օրը սկսվեց Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի կարևոր օրերի մասին,  անդրադարձ կատարեց դրանց պատմությանը:
Տոնական հանդիսությունը շարունակվեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում: Բացելով հանդիսությունը, կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը  ներկաներին շնորհավորեց հայ ժողովրդի կյանքում բեկումնային Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ազատամարտերի և DSC 1011Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և  բեմահարթակը տրամադրեց կենտրոնի ստեղծագործական խմբերի սաներին ու կիրակնօրյա դպրոցի աշակերտներին: DSC 1046
Իրար հաջորդեցին «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարային խմբի և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» վարժարանի սաների  ներկայացրած հայրենասիրական, ազգագրական ուրախ երգն ու պարը, տոնական տրամադրություն ստեղծելով ներկաների մոտ: Առանձնահատուկ ուշադրության արժանացավ Բաթումի ժողովրդական թատրոնի անդամների կողմից ներկայացված Սարդարապատի ազատամարտից մի դրվագի բեմադրությունը:  
Միջոցառումն ավարտվեց Բաթումի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի սաների ներկայացրած  հայրենասիրական հաղթական կոմպոզիցիայով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)