1

Սրբոց թարգմանչաց տոնին՝ ավարտական վկայականների հանձնման արարողություն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 21-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Թարգմանչաց տոնը: Տոնին նվիրված Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ և հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սրբալույս Պատարագին ներկա IMG 6498էին հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա վարժարանների սաները, նրանց ուսուցիչները, ծնողները:
Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ Հայր Սուրբը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը ներկաներին: Տեր Հակոբ աբեղան  հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրների սուրբ լույսով լուսավորվելու, Սուրբ թարգմանիչներ  Սահակ IMG 6518Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի օրինակով ապրելու մասին: Պատարագիչը ներկաներին շնորհավորեց Թարգմանչաց տոնի կապակցությամբ և հորդորեց ապրել հայոց գրերի հպարտությամբ, հայի ինքնության պարծանքով:
Հավարտ Սուրբ Պատարագի, հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և  «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ, Թեմի պաշտոնեության, մանկավարժների ուղեկցությամբ հայերենի ուսուցման վարժարանների սաները աղոթք անելու և ազգիIMG 6549 մեծերի օրհնությունը երկնքից  ստանալու համար այցելեցին Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:
Հոգևոր հայրերի կողմից «Հոգվոց» ասվեց այստեղ հանգչող ազգի մեծերի հոգու խաղաղության համար: Հովհաննես Թումանյանի IMG 6558շիրիմին խորհրդանշորեն փռվեցին  Թեմի հայերենի ուսուցման դասընթացն անցած և հաջողությամբ ավարտական քննությունը հանձնած շրջանավարտների ավարտական վկայականները: Ու ակամայից ընդամենը երկու տարի առաջ հայերեն գրեթե չիմացող  սաների կողմից հնչեցին հայոց լեզվին, Հայաստանին նվիրված հայ բանաստեղծների ստեղծագործություններից նմուշներ: Իսկ Վադիմ Խերիմյանը աշխարհում հնագույն,  ինքնատիպ և գեղեցիկ հայերենով  շրջանավարտների անունից շնորհակալության խոսք ուղղեց  Վիրահայոց թեմի առաջնորդին, կրթության բաժնի տնօրինությանը և  ուսուցիչներին:
Հոգեշնորհ Հայր Սուրբը արժևորեց մեկօրյա վարժարանների գործունեությունը և շնորհավորելով շրջանավարտներին դասընթացն ավարտելու կապակցությամբ, հորդորեց  նրանց  կանգնել Հայոց Եկեղեցու կողքին, ապրել քրիստոնեական հավատքով և  ամենուրեք  բարձր պահել հայի անունը: IMG 6583
Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, անդրադարձ կատարելով հայերենի ուսուցման վարժարանների IMG 6586առաքելությանը Սփյուռքում հայերենի պահպանության և հայեցի դաստիարակության ազգանվեր գործում, գնահատանքի խոսքեր ուղղեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա վարժարանների ուսուցիչներ Թամարա Գաբոյանի, Ռոզա Զոհրաբյանի և Ռևիկ Կարապետյանի գործունեությանը, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվում հայերենից կտրված տարբեր տարիքի հայորդիներին սովորելու մայրենին, վերադառնալու իրենց արմատներին:
Վիրահայոց Թեմի կրթական բաժնի տնօրենի  ձեռամբ և հոգեշնորհ Հայր Սուրբի օրհնությամբ  շրջանավարտներին բաժանվեցին վարժարանն ավարտելու վկայականներ: Միջոցառումն ավարտվեց խմբովի Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության արտասանությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)