1

Հովհ. Թումանյանի տան օրհնությունը մոսկվացի հյուրերին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հուլիսի 3-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում հյուրընկալվեց Մոսկվայից ժամանած «Դաշնամուրը ջազում»  Ծննդյան  համերգների և «Յաուզեի երաժշտական երեկոների»   դիպլոմատ շնորհալի դաշնակահար, 10-ամյա Լուկա Փրանգիշվիլին՝ դաշնամուրի դասարանի ուսուցչուհի՝ Ռուսաստանյան և  միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, վաստակաշատ դաշնակահարուհի Վալերիա Կուզնեցովայի հետ:
Նախկին թբիլիսաբնակ ծնողների որդի Լուկան թեև ծնվել և հասակ է առել Մոսկվայում,  բայց իրեն այնուամենայնիվ  համարում է  «թբիլիսեցի»: Եվ պատահական չէ, որ Թբիլիսի ժամանելուն պես հարազատների նախաձեռնությամբ և իր ցանկությամբ այցելությունն էր  Ամենայն Հայոց բանաստեղծի տուն և համերգն էր այս պոետաշունչ բնակարանում:
Դահլիճում էին թբիլիսահայ երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչները, դաշնամուրային նվագի գնահատողները: Պատանի դաշնակահարի գողտրիկ համերգին իրենց պատվաբեր 2ներկայությունն էին բերել բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս  քահանա Սիմոնյանը, թեմի պաշտոնեությունը:
Դեռահաս երաժիշտը  հիացրեց ունկնդիրներին իր կատարումներով, նաև երգով, նրա ծրագրի մեջ մտնում էին Բարբարե Ծերեթելիի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Վայնբերգի, Պոլ Մակկարտնիի և այլոց ստեղծագործություններից նմուշներ: Հիրավի ընդունակությունը, աշխատասիրությունը տվել էին իրենց արդյունքը, կատարողական վարպետությունը, բարձր տեխնիկան խոստումնալից էին, պատանուն կանխատեսելով լուսավոր ապագա:  
Լուկա Փրանգիշվիլիի կատարողական արվեստով հիացած հանդիսատեսը  ստացավ նաև ճանաչված դաշնակահարուհու, Վալերիա Կուզնեցովայի կատարումները լսելու  հաճույքը: Հիասքանչ էին դաշնամուրի ստեղնաշարին  նրա մատների հմուտ հպումով հնչող Շոպենի, Սկրյաբինի, Ալբենիսի, Ցինցաձեի և Տիմոֆեևի ստեղծագործություններից նմուշները, արժանանալով ներկաների բարձր գնահատականին:
Թերևս  երաժիշտների համար ամենաբարձր գնահատականը երկնքից եկող  Հովհաննես Թումանյանի տան օրհնությունն էր  և կենտրոնի տնօրինության շնորհակալական  գիրը, որ իրենց հետ Մոսկվա կտանեն շնորհաշատ  աշակերտը և նրա վաստակաշատ ուսուցիչը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)