1

Ջիվանու օրվա տոնակատարություն Կարծախ գյուղումե PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1Ամեն տարի հուլիսի առաջին շաբաթ օրը Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, մեծն աշուղի ծննդավայրում մեծ շուքով նշվում է արդեն ավանդույթ դարձած  Ջիվանու (Սերովբե Բենկոյանը) օրը: Այս տարին էլ բացառություն չէր, տոնակատարությանը ներկա լինելու համար բազմաթիվ ջիվանասերներ Կարծախ էին եկել Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից:2

2018 թվականի հուլիսի 7-ը տոնական էր գյուղում: Այն սկսվեց տեղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով: Oրվա պատարագիչն էր Վիրահայոց թեմի Սանցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Դիլիսկայի Սուրբ Սարգիս  և հարակից համայնքների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։ Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, կարծախցիների և համայն հայության հպարտություն մեծն աշուղի  երգարվեստին և խոհա-փիլիսոփայական  բանաստեղծական խոսքին:

Ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և 3լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, ,Ջավախքին աջակցությունե հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և այլք:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու կիսանդրու մոտ, ապա շարժվեցին դեպի մեծանուն աշուղի4 տուն-թանգարան, որտեղ նրանց դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները՝ ազգային նվագարանների կատարմամբ, ապա ներկաները շրջեցին տուն-թանգարանում, ծանոթացան մեծանուն Աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը: Այնուհետև գյուղի հարակից բլուրում տեղի ունեցավ դաշտահանդես և հյուրասիրություն։

Ջիվանու օրե տոնակատարությունն իր անզուգական5 կատարումներով գեղեցկացրեց ,Սայաթ-Նովաե աշուղական երգի վաստակավոր անսամբլը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ինչպես նաև իրենց  կատարումներով հանդես եկան Աշուղ Լեյլին, Կարզախի ,Ջիվանուե անվան պարի անսամբլը, Ջավախքե ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի ,Անուշե պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը և այլ կատարողներ:

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)