1

Վիրահայ երեխաների հանգիստը Հանքավանի «Արագած» ճամբարում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Արդեն 5-րդ տարին անընդմեջ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության անմիջական աջակցությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, Վրաստանի տարբեր տարածաշրջանների 9-13 տարեկան  տարիքի երեխաներն իրենց ամառային հանգիստն անց են կացնում ՀՀ Կոտայքի 1 1մարզի Հանքավանի շրջանի «Արագած» հեքիաթային ճամբարում:
Այս տարի ևս բացառություն չէր: 2018 թվականի հունիսի 19-ին, առավոտյան աղոթքից հետո ստանալով հոգևոր հայրերի օրհնությունը, Ախալքալաքից դեռահասները գործավար-քարտուղարուհի  Արմենուհի Պետրոսյանի առաջնորդությամբ մեկնեցին ճամբար։ Նույն օրը առավոտյան բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի գլխավորությամբ դեպի ճամբար ուղղվեցին նաև Թբիլիսիից 20 դեռահասներ: Վրաստանից մեկնած թվով  100 երեխաները «Արագած» ճամբարում միացան Երևանից և Գյումրիից 1 2եկած իրենց հասակակիցներին: Ճամբարում ստեղծվեց տարբեր  վայրերից ժամանած 6 ջոկատ: Ճամբարականները   իրենց 20-օրյա հանգիստը անցկացրեցին Մեղրաձոր գյուղի ստվերախիտ անտառի  գրկում տեղաբաշխված հարմարավետ և բարեկարգ  ճամբարում:
«Արագած» ճամբարի տնօրինությունն ու մանկավարժական կազմը ջանք ու եռանդ չէին խնայում երեխաների հանգիստը հնարավորինս հետաքրքիր ու անմոռաց կազմակերպելու համար: Երեխաները ամեն պահ զգում էին ճամբարի տնօրեն Անդրանիկ Բաբայանի, ողջ աշխատակազմի ուշադրությունը,  ջերմությունն ու 1 3հոգատարությունը: Տնօրինության կողմից կազմակերպված և մանկավարժների ջանքերով իրականացված խաղերը, մրցումները, դասընթացները, արշավները, երգն ու պարը, ուրախ խարույկը, իրավամբ անմոռանալի, հետաքրքիր դարձրեցին վիրահայ  դեռահասների ամառային հանգիստը, որոնք  նաև դարձան ընկերասիրության, միմյանց նկատմամբ հոգատարության, ազգային ոգու և հայրենասիրության ներշնչանքի օրեր:
 Զովասուն բնության գրկում  Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցիխեից, Բոլնիսից, Մառնեուլիից և Թբիլիսիից  մեկտեղ հավաքված երեխաները, ճամբարային օրերի ընթացքում շփվեցին ու ընկերացան հայաստանաբնակ իրենց հասկակիցների հետ, ձեռք բերեցին նոր ընկերներ, խաղացին տարբեր ինտելեկտուլ և ժամանցային խաղեր, մասնակցեցին մրցույթների, ակտիվության և իմացության համար պարգևատրվեցին պատվոգրերով ու 1 4շնորհակալագրերով:
Շուտով ավարտվեց 20-օրյա հանգիստը: Հիրավի տխուր էր հրաժեշտի պահը,  արցունքախառն՝ բաժանումը: Հուլիսի 9-ին, վիրահայ դեռահասները երախտագիտության խոր զգացումով, բաժանման տրտմությամբ  վերադարձան իրենց տները:
Վիրահայոց թեմի առաջնորդարանը և Սամցխե Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը իրենց օրհնությունն ու երախտագիտությունն են  հայտնում  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը մայր հայրենիքի գեղատեսիլ բնության գրկում վիրահայ երեխաներին ամառային արձակուրդի օրերը ուրախ, անհոգ և երջանիկ անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)