1

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը մասնակցեց Համահայկական երիտասարդական հավաքի ուխտի պատարագին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2018 թվականի հուլիսի 8-ին,  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, թեմի երիտասարդական խումբը` երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի  առաջնորդությամբ, ուղևորվեց Մայր հայրենիք`  իր մասնակցությունը բերելու IMG 4407Համահայկական երիտասարդական հավաքի ուխտի Պատարագին և ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը:
Օրը տոնական էր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր  մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնը: Տոնական օրվան  նվիրված  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ, որով ամփոփվեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հնգօրյա հավաքը։ Պատարագիչն էր Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
IMG 4403Սրբազան արարողությանը ներկա հավաքի շուրջ չորս հարյուր մասնակիցները և այս առիթով տարբեր թեմերից ժամանած երիտասարդները, որոնց շրջանում էին Թբիլիսիից և Սամցխե-Ջավախքից  ժամանած հայ երիտասարդները, զանգակատան առջև ողջունեցին Վեհափառ Հայրապետին, ով զանգերի ավետաբեր ղողանջների ներքո եկեղեցականների թափորով առաջնորդվեց տաճար:IMG 4420
Քարոզի ավարտին երիտասարդներն ընթերցեցին իրենց ուխտագիրը:
Սուրբ պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, որից հետո  Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց երիտասարդներին՝ հորդորելով, որպեսզի իրենց շուրթերից մշտապես հնչի պայծառակերպության սրբազան խորհրդով լուսավորված աղոթքը: Նորին Սրբությունը կոչ արեց հայորդիներին Աստվածահաճո գործերով պայծառացնել, շենացնել ու հզոր դարձնել Հայրենիքը, լուսավոր՝ Հայոց Սուրբ Եկեղեցին:
6Վիրահայ երիտասարդները հանդիպեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և ստացան թեմակալ առաջնորդի  օրհնությունն ու բարեմաղթանքը: 36823195
Սուրբ պատարագի ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում երիտասարդները մասնակցեցին Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։
Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը մայր հայրենիք ավարտվեց Ծիծեռնակաբերդ հայոց զոհերի հիշատակին խոնարհումով և Մատենադարան այցելությամբ: Վիրահայ երիտասարդները  Վրաստան վերադարձան սուրբ օրվա լույսով պայծառակերպված՝  իրենց հետ բերելով  Հայրենիքով և  Սուրբ Էջմիածնով ապրելու պատգամը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)