Материалы

Խոջիվանքի պանթեոնում հողին հանձնվեց Մերուժան Շահումյանի դին

2024 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցավ ճանաչված նկարիչ,  Վրաստանի հայ նկարիչների միության նախկին նախագահ Մերուժան Շահումյանի  հուղարկավորությունը Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և Սամցխե Ջավախքի և  Ծալկայի առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի  ընկերակցությամբ, հանգուցյալի գերեզմանի մոտ կատարվեց թաղման կարգ: Հուղարկավորության մասնակիցները իրենց խոնարհումը բերեցին ննջեցյալի հիշատակին և ծաղիկներով զարդարեցին  նրա գերեզմանը:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են