Материалы

Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում ք.Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր կրթամշակութային կենտրոնում

2024 թվականի ապրիլի 13-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ,  թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  հոգևոր, կրթամշակութային կենտրոնի տարբեր խմբերի մասնակցությամբ ք. Ռուսթավիում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված  մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին:  

Կենտրոնի դահլիճը  բազմամարդ էր: Քաղաք Ռուսթավիի հայ համայնքի անդամները  եկել էին դիտելու երգով, պարով, արտասանությամբ, Սուրբ Զատիկին և դրան նախորդող Պահոց շրջանին   նվիրված եկեղեցական և  ժողովրդական ավանդույթների ներկայացումներով տոգորված  կենտրոնի սաների  ելույթները՝ նվիրված  Սուրբ Զատիկի ուրախությանը: 

Հավարտ միջոցառման  «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի հոգևոր  հովիվ արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը ներկաներին շնորհավորելով  Սուրբ Զատիկի տոնի կապակացությամբ, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանի օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Գեղեցիկ ելույթների  և հավուր պատշաճի կազմակետրպված միջոցառմանը հետևեց ավանդական «ձվակռիվ»  խաղը, որին  միացան մեծահասակները: Միջոցառումն ավարտվեց  ներկաներին համակած տոնական տրամադրությամբ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են