Материалы

Նորություններ

Վարդելիի անվան լարային քառյակի հաջողությունը Մալթայում

2020 թվականը առանձնահատուկ հաջողությամբ սկսվեց Վարդելիի անվան լարային քառյակի համար: Երիտասարդ երաժիշտները, ովքեր ուսանում են Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային գործիքների վաստակաշատ ուսուցիչներ, պրոֆեսոր Էռնստ Առաքելովի և Նոդար Ժվանիայի դասարաններում, հունվարի 18-ից 22-ը մասնակցեցին Մալթայի Վալլետտա քաղաքում անցկացվող լարային քառյակների միջազգային մրցույթին:

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

2020 թվականի փետրվարի 1-ին, աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի առաջնորդությամբ և դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ, այցելեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Սբ. Գևորգ, Թումանյանի տուն

«Հայարտուն» կենտրոնը Բերդավանում մասնակցեց Հայոց բանակի օրվա տոնակատարությանը

2020 թվականի հունվարի 26-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան սահմանամերձ գյուղի մշակույթի պալատում հանդիսավորապես նշվեց Հայոց բանակի 28-րդ տարեդարձը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ

Հայարտուն

«Սամարացիների քսակ»քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները Վիրահայոց թեմի երեխաներին

2020 թվականի հունվարի 24-ին առանձնահատուկ ուրախություն ապրեցին Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը ստանալուց հետո, փոքրիկներին բաժանվեցին «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության Սուրբ Ծննդյան գեղեցիկ նվերները:

Հայարտուն

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

2020 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սրբազան Պատարագին:

Սբ. Գևորգ

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում

2020 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի եկեղեցիներում: Սուրբ Ծննդյան նախատոնակին, եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Սբ. Էջմիածին

Ռուսթավիի հոգևոր կենտրոնում նշվեց «Ղափամայի» տոնը

2019 թվականի դեկտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավանդական «Ղափամա» տոնը: Դդմից պատրաստվող հայկական ազգային այս ուտեստը դարեր շարունակ Ամանորյա և Սուրբծննդյան տոներին եղել է սեղանների զարդը:

Գրիգոր Նարեկացի

Կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կիսամյակային հաշվետու համերգը

2019 թվականի դեկտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ստեղծագործական խմբերի կիսամյակային հաշվետու համերգը: Այն խորախորհուրդ էր և նվիրված էր Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանին, միջոցառման ծրագրում ներառված էին նրա բանաստեղծությունների

Հայարտուն

Ռոբերտ Հովհաննիսյանին ճանապարհեցին կյանքի վերջին հանգրվան

Այսօր, 2019 թվականի դեկտեմբերի 8-ին, Թբիլիսիի թատերասեր հասարակայնությունը կյանքի վերջին հանգրվան ճանապարհեց Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ճանաչված դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ, կոլորիտային վառ դեմք Ռոբերտ Հովհաննիսյանին:

Սբ. Էջմիածին

Վերքը սպիացել է , հիշատակն անմոռաց է

Երեք տասնյակից ավելի է անցել այն չարագույժ օրվանից, երբ անսպասելիորեն խախտվեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում՝ 10 բալ ուժգնությամբ:

Սբ. Էջմիածին, Հայարտուն

Ղափամայի տոն՝ ձմռան առաջին օրը

2019 թվականի դեկտեմբերի մեկին Վիրահայոց թեմում նշվեց ավանդական «Ղափամայի» տոնը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ միջոցառումն իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Հայարտուն

Այցելություն Բոլնիս Խաչենի հայոց հանրային դպրոց

2019 թվականի նոյեմբերի 29-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, սարկավագաց դասի հետ այցելեց Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչենի հայոց հանրային դպրոց:

«Ռեստիտուցիայի հիմնախնդիրը Վրաստանում» ֆիլմի շնորհանդես

2019 թվականի նոյեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ռեստիտուցիայի հիմնախնդիրը Վրաստանում» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նվիրված է Ռեստիտուցիայի օրենքի բացակայության հետևանքով երկրի կրոնական փոքրամասնությունների

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի այցը Բրյուսել

2019 թվականի նոյեմբերի 18-19-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն (EPP) առընթեր գործող միջկրոնական երկխոսության շրջանակներում գտնվում էր Բրյուսելում: Այցը, որի կազմում էին Վրաստանի

Ցուցահանդես - Ստեղծագործական արվեստանոց

2019 թվականի նոյեմբերի 22-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը իրավամբ վերածվել էր Վրաստանի հայ նկարիչների ստեղծագործական արվեստանոցի: Սրահի պատերը զարդարված էին տարբեր թեմաներ արծարծող կտավներով: Աշխատանքները տարբեր էին՝ նատյուրմորտ, բնանկար, դիմանկար՝ տարածական, երևակայական, իրատեսական և աբստրակտ՝ բոլորը պատկերավոր, յուրահատուկ, հետաքրքիր, մտքի լայն թռիչքով:

Հայարտուն

Տիկին Ռիտա Սարգսյանի այցելությունը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն

2019 թվականի նոյեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն այցելեց ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Այցելությունը անսպասելի էր և հաճելի անակնկալ: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը Ամենայն Հայոց

Թումանյանի տուն

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը ներկա գտնվեց Մուսուլմանների վարչության միջոցառմանը

2019 թվականի նոյեմբերի 16-ին, Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի Մուսուլմանների վարչությունը հյուրընկալեց երկրի տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Աշունը Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաների պատկերացումներով

2019 թվականի նոյեմբերի 13-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում անցկացվեց Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի աշնան թեմային նվիրված բաց-դաս: Եկեղեցու բակը զարդարվել էր աշնան գույներով, սեղանների վրա գեղեցիկ զամբյուղներով և սկուտեղներով ցուցադրվել էր տարվա այս գեղեցիկ եղանակի բերք ու բարիքը:

Սբ. Էջմիածին, Հայարտուն

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցեց Կրոնի գործակալության միջկրոնական հանդիպմանը

2019 թվականի նոյեմբերի 11-ին Վրաստանի կառավարության վարչությունում տեղի ունեցավ Կրոնի հարցերով պետական գործակալության միջկրոնական խորհրդի հանդիպումը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի հետ: Հանդիպմանը ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Հայաստանի սիրային քնարերգություն» տարեգրքի շնորհանդես «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2019 թվականի նոյեմբերի 9-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում ՀՀ Գյումրի քաղաքից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ Արա Գևորգյանի հետ, նաև նրա «Հայաստանի սիրային քնարերգություն» տարեգրքի շնորհանդեսը:

Թումանյանի տուն

Բաթումիում ընդլայնվեց «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնը

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Բաթումիում մասնակցեց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի ընդլայնված սրահի հանդիսավոր բացման

Սբ. Փրկիչ, Ալեքսանդր Մանթաշյանց

Հայերեն գրություններով արտեֆակտները տեղադրվեցին Խոջիվանքի հայոց պանթեոնում

Ի պատասխան Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնին ուղղված դիմումների, Վրաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների

Անանով ընտանիքի նվիրումը Հովհ. Թումանյանի 150-ամյակին

Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում շարունակվում են ժողովրդական մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնահանդեսները: 2019 թվականի նոյեմբերի 3-ին Թումանյանի տան հյուրասրահում հավաքվել էին օտարալեզու մտավորականության

Թումանյանի տուն

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի այցը Աջարիա

2019 թվականի հոկտեմբերի 29֊-30-ը Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը գտնվում էր Աջարիայում: Հայր Սուրբին ընկերակցում էին "Վարդան Ջինիշյան հիշատակի" հիմնադրամի Երևանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը, ծրագրերի

Կոմիտաս վարդապետ

Բաթումի երաժշտական թատրոնում նշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյակը

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Բաթումիի երաժշտական թատրոնում կայացավ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսություն։ Իրենց խոնարհումը բերելով ազգի երկու պանծալի զավակների' Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյաններին

Սբ. Փրկիչ

"Ռուսթավիի Սբ.Գրիգոր Նարեկացի" կենտրոնում նշվեց Թարգմանչաց տոնը

2019 թվականի հոկտեմբերի 27-ը Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում հիրավի տոնական էր։Կենտրոնի սաների ուժերով հանդիսավորապես նշվեց Սուրբ վարդապետ թարգմանիչների տոնը։

Գրիգոր Նարեկացի

Ախալցիխեի ուխտավորները Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Ախալցիխեի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ, Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ, իրականացվեց Վիրահայոց թեմի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական

Սբ. Գևորգ, Վարդգես Սուրենյանց

«Բազմերանգ Վրաստան» ծրագիրը նվիրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

2019 թվականի հոկտեմբերի 24-ին Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ Վրաստանի Մշակույթի նախարարության ավանդական «Բազմերանգ Վրաստան» ծրագրի ընթացիկ տարվա միջոցառումը, որն ամբողջությամբ նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:

Երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների նախաձեռնությամբ «Թումանյանական օր» Թբիլիսիում

Հովհաննես Թումանյանը ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ներկայումս գործում է որպես «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային

Սբ. Էջմիածին, Հայարտուն, Թումանյանի տուն

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը ելույթ ունեցավ «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» կոնֆերանսում

2019 թվականի հոկտեմբերի 24-ին, Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» - «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» չորրորդ կոնֆերանսը:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի զեկուցումը Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության 4-րդ կոնֆերանսում՝ «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» - «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»

Բարեպաշտ հոգևոր եղբայրներ, պետական, քաղաքական, հասարակական ոլորտի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քույրեր և եղբայրներ,

զեկուցում

«Հայարտանը» ցուցադրվեցին Երևանում հաստատված սիրիահայերի ձեռքի աշխատանքները

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության և Հայաստանի Հանրապետության «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում, 2019 թվականի հոկտեմբերի 19-21-ը Թբիլիսիում հյուրընկալվեց սիրիահայերի 45 հոգիանոց խումբը՝ ատենապետուհի Վանի Նալբանդյանի գլխավորությամբ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

2019 թվականի հոկտեմբերի 22-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Չնայած համաժողովի հագեցած ծրագրին, փոխվարչապետը այնուամենայնիվ այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Սբ. Էջմիածին, Հայարտուն

Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Սուրբ Հովհաննես մատուռ

Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգևոր ճամփորդություն է՝ միջնորդված սրբավայրերով: Այս իմաստուն համոզմունքով, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին, թբիլիսահայ հավատացյալների խումբը, ստանալով թեմի առաջնորդական տեղապահի հայրական օրհնությունը, արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի առաջնորդությամբ, ճանապարհ ընկավ դեպի Հարթագյուղի՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ:

Ուխտագնացություն

«Մարգարեի ուղերձը» գրքի շնորհանդես «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2019 թվականի հոկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում տարեգրվեց հերթական շնորհանդեսը, որն այս անգամ նվիրված էր գյումրեցի բանաստեղծ, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանի «Մարգարեի ուղերձը» գրքի վրացերեն թարգմանությանը:

Թումանյանի տուն

Թբիլիսահայ աշակերտների գրական-թատերական միջոցառումը՝ նվիրված թարգմանչաց տոնին

2019 թվականի հոկտեմբերի 12-ին, Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումների հանգրվան դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Այստեղ էին Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան)

Հայարտուն

Վիրահայոց թեմում նշվեց թարգմանչաց տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, 2019 թվականի հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչ վարդապետներ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային- եկեղեցական տոներից է:

Սբ. Էջմիածին

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցեց Կրոնի գործակալության գույքի և ֆինանսական հանձնաժողովի հերթական նիստին

2019 թվականի սեպտեմբերի 30-ին Վրաստանի կառավարության վարչական շենքում կայացավ Կրոնի հարցերով պետական գործակալությանը կից գործող կրոնական միավորումների գույքի և ֆինանսական հարցերի ուսումնասիրման երաշխավորական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը:

Վիրահայոց թեմի երիտասարդական խումբը ծանոթացավ 112 ծառայության գործառույթներին

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի կամավորների խումբը բաժնի աշխատանքների համակարգողներ Նինա Սերոպովայի և Էմիլ Սարգսյանի առաջնորդությամբ, այցելեց Թբիլիսիի 112 ծառայություն

Երիտասարդական

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդիպեցին վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում հյուրընկալվող հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի անդամները՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ընկերակցությամբ

Թումանյանի տուն

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը Թբիլիսիում նշանավորվեց հոբելյանական միջոցառումով

2019 թվականի սեպտեմբերի 26-ը, հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Թբիլիսիում նշանավորվեց Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացած հոբելյանական միջոցառումով:

Ուխտագնացություն՝ Լոռու մարզի հայոց եկեղեցիներ

2019 թվականի սեպտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությամբ, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի գլխավորությամբ թբիլիսահայ մի խումբ հավատացյալներ ուխտի փափագով մեկնեցին ՀՀ Լոռու մարզի հայոց եկեղեցիներ:

Ուխտագնացություն

Վրաստանի կանայք մասնակցեցին Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումին

2019 թվականի սեպտեմբերի 20-22-ը Երևանում կայացավ Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումի հարևան ռուսախոս երկրների կանանց եռօրյա հանդիպումը: Այն կազմակերպել էր Հայաստանի քրիստոնյա կանանց ֆորումը և մասնակցում էին Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի ներկայացուցիչները:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են