1

fb you od

Աջակցություն՝ կարիքավոր ընտանիքներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր - Լուրեր

1 kai qej

Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն Տեսչությանը պատկան տարածաշրջանների անապահով ընտանիքներին։

Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։ Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցիխեի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ։

2 kai qej

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)