1

fb you od

Ղզլքիլիսացի բարերարի աջակցությունը համագյուղացիներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

Ծննդով Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղից, այժմ ռուսաստանաբնակ Էդգար Արամյանը,չնայած վաղուց է հեռացել հայրենի գյուղից, բայց չի կտրվել ծնող ժողովրդից, հայրենի հողից ու ջրից և շարունակում է մեծ նվիրումով իր անշահախնդիր ներդրումը կատարել հայրենի եզերքի և նրա բնակիչների բարօրության համար:

Դեռևս անցյալ տարի Արամյանի հովանավորությամբ Ղզլքիլիսայում կառուցվեց մարզասրահ-մարզադպրոց, որտեղ տեղի պատանիներն ու երիտասարդները կարող են ճիշտ կազմակերպել իրենց հանգիստը, զբաղվել սպորտային մարզումներով և կազմակերպել տարբեր մրցույթներ:

Չնայած ընդամենը մեկ տարի է անցել մարզական դպրոցի բացումից, բայց արդեն 2017 թվականի սեպտեմբերի 2-ին մարզասրահում տեղի ունեցավ բռնցքամարտի առաջին մրցաշարի եզրափակիչ խաղը: Մրցույթին ներկա գտնվող բարերարը անձամբ մրցաշարի հաղթողներին հանձնեց մեդալներ, գավաթներ և դրամական պարգևներ։

Նույն օրը Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա հայկական գյուղում արձանագրվեց բարերարի կողմից կատարված մեկ այլ նվիրատվություն: Արժանավոր հայորդու հովանավորությամբ համագյուղացիներն ունեցան իրենց բուժկետը, որի բացման հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ծալկայի հայկական համայնքների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Ծալկայի տեղական իշխանության ներկայացուցիչները, գյուղի բնակչությունը։

Հոգեշնորհ Հայր Սուրբի և հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուժկետի օրհնության կարգ: Հայր Բաբգէն վարդապետը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և շնորհավորանքները և գնահատանքի ու երախտիքի խոսքեր ուղղեց բարերարին համագյուղացիների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար:

Օրը Ղզլքիլիսայում ավարտվեց ժողովրդական տոնահանդեսով, որտեղ ելույթ ունեցավ նաև Էդգար Արամյանի բարերարությամբ գործող գյուղի «Կարմրավանք» համույթը:

1 2 3 4

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)