1

fb you od

Արթիկցի երեխաների հանգիստը Բաթումում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հրավերով, 2017 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Արթիկի թեմի շուրջ 20 պարմաններ և պարմանուհիներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին գեղատեսիլ Բաթումիում:

Արթիկ քաղաքից և շրջաններից կարիքավոր ընտանիքների 13-ից 18 տարեկան հայորդիներին և նրանց առաջնորդող թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանին, արժանապատիվ Տեր Վիլեն քահանա Ղազարյանին և արժանապատիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանին հյուրընկալեցին և կեցության, սննդի, զբոսանքի հարցերը հոգացին Աջարիայում գործող ART Company-ի ղեկավար Արտյոմ Թումանյանը, MGM travel կազմակերպության ղեկավար Գրիգոր Մկրտչյանը, V Gostyax u Edika կազմակերպության ղեկավար Էդուարդ Միքայելյանը, Art and Travel compani տնօրեն Նառա Գալստյանը, Geneva tours կազմակերպության տնօրոն Արայիկ Մարությանը, հյուրերի համար ապահովելով մեկշաբաթյա անհոգ, երջանիկ և ուրախ օրեր:

Հանգստյան օրերի ընթացքում արթիկցի պատանիները ներկա գտնվեցին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետի մատուցած Սուրբ Պատարագին: Սրբազան արարողությունից հետո հյուրերը այցելեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային կենտրոն, դիտեցին նախակրթարանի սենյակները և կիրակնօրյա դպրոցի դասասենյակները,ծանոթացան կենտրոնի գործունեությանը:

Իրենց երախտագիտությունը հայտնելով Վիրահայոց թեմի առաջնորդին, Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվին և հյուրընկալող ընկերություններին ամառային հանգստի անմոռանալի օրեր պարգևելու համար, Արթիկի թեմից ժամանած երիտասարդները և նրանց առաջնորդող հոգևոր հայրերը վերադարձան իրենց տները:

1 2 3 4

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)