1

fb you od

Լոռու մարզի պատվիրակության այցը Աջարիա PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

2017 թվականի սեպտեմբերի 2-3-ին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության հրավերով, Աջարիայի տարածաշրջան էր ժամանել ՀՀ Լոռու մարզի պատվիրակությունը, մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:

Նույն օրը Հայաստանի բարձրպաշտոնյաներին ընդունեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարիձեն: Հանդիպմանը ընդգծվեց հայ-վրացական դարավոր բարեկամությունը, արժևորվեց Աջարիայի և Լոռու քույր տարածաշրջանների տասնամյակներ ընթացող համագործակցության փորձը: Տարածաշրջանի ղեկավարները քննարկեցին տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ապագա համագործակցության ուղենիշները:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Լոռու մարզի պատվիրակությունը այցելեց Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի և ներկա գտնվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագին:

Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը ողջունելով հյուրերին, կարևորեց Մայր հայրենիքի բարձրպաշտոնյաների այցը հայոց եկեղեցի, մասնակցոսւթյունը Սուրբ Պատարագին և հանդիպումը բաթումահայ հավատացյալների հետ:

Հայաստանից ժամանած հյուրերին բարեմաղթանքի խոսքով դիմեց Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը:

Լոռու մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը ողջունելով ներկաներին, խոսեց հայի ինքնությունը պահպանելու, հայոց եկեղեցու կողքին լինելու և մայրենին աճող սերունդներին փոխանցելու Բաթումի հայ համայնքի անդամների նվիրվածության մասին:

Մայր հայրենիքի բարձրպաշտոնյաները կարճատև զրույց ունեցան Բաթումի հայ հավատացյալների և համայնքի ներկայացուցիչների հետ:

1 2 3 4

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)