1

fb you od

Խաչվերացի տոնին՝ հարիսայով հյուրասիրություն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

21686923 1395855837201074 1053749422726203453 o

2017 թվականի սեպտեմբերի 17-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնը այս տարի բաթումահայերի համար համընկավ հարիսայի պատրաստության ուխտի հետ:

Արդեն 4-րդ տարին անընդմեջ սեպտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը այստեղ պատրաստվում է հարիսա և այն նվիրվում է մուսալեռցիների հերոսական ինքնապաշտպանության հիշատակին:

Տոնի նախօրեին, ողջ գիշեր տեղի Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում հոգևոր սպասավորները, կենտրոնի մանկավարժները և հավատացյալները առանձնահատուկ սիրով, ուրախ տրամադրությամբ, առ Աստված ուղղված ջերմ աղոթքով եփեցին յուղառատ և համեղ հարիսան:

Հաջորդ օրը Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցած Սուրբ Պատարագից հետո, օրհնվեցին հարիսայով լեցուն կաթսաները ու բաժանվեց ժողովրդին: Միջոցառմանը ներկա էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, ծխական խորհրդի անդամներ, համայնքային գործիչներ, հյուրեր:

Հարիսայով հյուրասիրությունը ուղեկցվեց Մանթաշյանց կենտրոնի գեղարվեսական խմբերի և անհատ կատարողների ելույթներով: Տոնը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում:

102 տարի առաջ երիտթուրքերի կողմից հայերի զանգվածային տարհանմանը Մուսա լեռան շուրջ հաստատված 7 գյուղերի հայությունը հրաժարվեց ենթարկվել: Նրանք գերադասեցին բարձրանալ Մուսա լեռը, ինքնապաշտպանվել ու պայքարել: Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության օրերին ցորենից ու գառան մսից բացի ուտելու ուրիշ ոչինչ չկար: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնած ու տղամարդկանց ձեռքով պատրաստված դարձավ այն կենարար սնունդը, որը ուժ տվեց մուսալեռցիներին դիմանալու 53 օր տևած ինքնապաշտպանությանը մինչև փրկարար օգնության հասնելը:

21686847 1395853700534621 8970122374853116561 o 21768834 1395852187201439 8193871135791420692 o 21640825 1395854037201254 5611933896859912383 o

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)