1

fb you od

Վիրահայոց թեմը նշեց Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքի գահակալության 40-ամյակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի դեկտեմբերի 25-ին Վրաստանում հանդիսավորապես նշվեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Բ-ի գահակալության 40 և ծննդյան 85-ամյակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետին՝ փառավոր հոբելյանների առիթով:

Վիրահայոց թեմը Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Բ-ի գահակալության 40-ամյակին և հայ-վրացական հազարամյակների բարեկամությանը նվիրեց դասական երաժշտության համերգ, որին մասնակցեցին Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ: Համերգը տեղի ունեցավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում:

1Դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկա էին հայ և վրաց երաժշտասեր հասարակության ներկայացուցիչները:

Իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի ու Գումբուրդոյի, Հարավային Ամերիկայի միտրոպոլիտ Գերաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին:

Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը ամփոփ ներկայացրեց հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների համագործակցությունը և բարեկամությունը: Պատմության քառուղիներում բազմիցս հայտնված երկու հավատավոր ազգերը իրենց առաջնորդների եղբայրական սիրով կերտել են քրիստոնեական մշակույթը և տարածել Հիսուսի լույս Ավետարանը:2

3Բանախոսը մեջբերելով Իլիա Երկրորդի թևավոր խոսքերն այն մասին, որ Վրաստանն ու Հայաստանը այս տարածաշրջանում երկու քրիստոնեական օազիսներ են, ընդգծեց որ Համայն Վրաստանի կաթողիկոսը արդեն 40 տարի վրաց ժողովրդի մեջ վառ է պահում հավատքի ջահը:Բանախոս Ավագյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձի տեքստը:

Միջոցառման կապակցությամբ շնորհակալության խոսք ասաց միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին: Վերջինս բարձր գնահատեց Վիրահայոց թեմի կողմից Վրաց քրիստոնյա Եկեղեցու հովվապետի հոբելյանները այս ձևով նշելը, արժևորեց Հայ և Վրաց Եկեղեցիների բարեկամությունը, որն ունի դարերի պատմություն և որ այդ համագործակցությունը նոր լիցքով ու հագեցվածությամբ շարունակում է արձանագրվել Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Բ-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովվապետությամբ:4

Դասական երաժշտության համերգի ընթացքում դաշնակահար Մամիկոն Նահապետյանի, կլարնետահար Դիմիտրի Բոքոլիշվիլու և երաժիշտ Հովհաննես Համբարձումյանի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Շուբերտի, Կրայսլերի, Շումանի և Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործությունները:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)