1

fb you od

ՀՀ նախագահն այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակույթի կենտրոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և պատվիրակության անդամների հետ այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակույթի կենտրոն: Հյուրերին ուղեկցում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ տիկնոջ հետ:1

Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և ներկայացրեց Թեմի պաշտոնեությանը:

«Հովհաննես Թումյանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը ներկայացրեց 2Ամենայն Հայոց բանաստեղծի տունը վիրահայ համայնքին վերադարձնելու պատմությունը, երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ նախագահին և ազգանվեր բարերարներին ու բարեգործական հիմնադրամներին՝ Թումանյանի տունը ձեռքբերելու և Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրի լուծման, կենտրոնի ստեղծման և կահավորման գործում ունեցած ներդրման համար: Կենտրոնի ղեկավարը նաև անդրադարձ կատարեց կենտրոնի գործունեությանը, որի առաքելությունը թումանյանական մթնոլորտի պահպանումն է, հայ-վրացական բարեկամական կապերի զարգացումը և խորացումը, ինչը արտահայտվում է իրականացվող հանդիպումների, շնորհանդեսների, բանավեճերի, տիկնիկային թատրոնի ներկայացումների միջոցով:4

Մայր հայրենիքի բարձրաստիճան պաշտոնյաները շրջայց կատարեցին կենտրոնում, դիտեցին սրահները, աշխատասենյակները, գոհունակություն հայտնելով տան տեսքից և հատկապես պատշգամբից, որի առջև բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարանը:

Ամենայն հայոց բանաստեղծի տանը, որտեղ հաճախ հյուրընկալվել են ազգի արժանավոր զավակները, հաստատված է եղել թեյախմության ավանդույթը: Եվ որպես երբեմնի ավանդույթի 5վերականգնում Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ նախագահին ու պատվիրակության անդամներին հրավիրեց թեյի: Թումանյանի տան քառալեզու գրադարանում, հին թիֆլիսյան ոճով գցված թեյի սեղանի շուրջ կայացավ ջերմ և գործարար զրույց մայր հայրենիքի պետության ղեկավարի, նրան ուղեկցող անձանց և հյուրերի միջև:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկին Ռիտա Սարգսյանը ցանկություն հայտնեցին օգտակար լինել կենտրոնի առաքելության իրականացմանը:6

Հյուրերը դիտեցին նաև Հովհաննես Թումանյանի տանը նվիրված կարճամետրաժ վավերագրական ֆիլմը:

Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը նախագահի տիկնոջը նվիրեց իր ձեռքով պատրաստած «Ախթամար» լեգենդի հերոսուհուն ներկայացնող տիկնիկ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)