1

ՀՀ Արմավիրի թեմի Սուրբ Նշան կրթամշակութային կենտրոնի սաները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

345380922018 թվականի հունիսի 2-ին, Թբիլիսի ժամանեցին և  Վիրահայոց թեմում  հյուրընկալվեցին ՀՀ Արմավիրի թեմի Սուրբ նշան կրթամշակութային կենտրոնի սաները՝ տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գևորգ քհն. Կրտիկաշյանի և երգչախմբի գեղարվեստական ղեկավար երեցկին Հասմիկ Մխիթարյանի գլխավորությամբ:
Այցելության նպատակը հայաստանցի դեռահասներին Թբիլիսիի հայկական հետքի հետ ծանոթացնելն էր, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների հետ փոխադարձ շփում ստեղծելը:
Հյուրերը այցելեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և ներկա գտնվեցին տոնական օրվա՝  Սբ. Գրիգոր Լուսավորչի Ելն ի վիրապի տոնի 34366821կապակցությամբ մատուցված Սուրբ Պատարագին, որն ընթացավ  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ:   Պատարագին հնչեցին հյուրերի՝«Սուրբ Նշան« երգչախմբի կողմից խմբավար Հասմիկ Մխիթարյանի գլխավորությամբ շարականներ և հոգևոր երգեր:
Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը իր  օրհնությունը հղեց հյուրերին, բարձր գնահատեց հոգևոր երգերի կատարման նրանց վարպետությունը և  բարեմաղթեց Թբիլիսիում անցկացնել ուրախ և հետաքրքիր օր:  
Սուրբ Պատարագին մասնակցությունից և հաղորդություն ստանալուց հետո հյուրերը տեղափոխվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց մանկական նկարի ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին «Սուրբ նշան» կրթա-մշակութային կենտրոնի նկարչության խմբի սաների  աշխատանքները:
«Սուրբ նշան» կենտրոնի գործունեության այլ  դրսևորում դարձավ «Հայարտուն» կենտրոնում կայացած «Հայրենիքիս» խորագրով համերգը: Այն նվիրված էր Սարդարապատի ազատամարտի 100-ամյակին: Համերգը տպավորիչ էր: Երգացանկի բոլոր կատարումները շնորհաշատ էին, բարձր մակարդակի: Ներկաները բուռն ծափահարություններով ընդունեցին  ջութակահարուհի Մարգարիտա Կրտիկաշյանի, բարիտոն Գևորգ Գինոսյանի, դաշնակահարուհի Էլեն Սահակյանի մեծավարպետ կատարումները, իսկ «Սուրբ Նշան» երգչախմբի բազմաձայն կատարումները ուղղակի հիացրեցին ներկաներին, բուռն ծափահարությունների արժանացնելով համույթի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Մխիթարյանի անդուլ ջանքերով համույթի բարձրարժեք ելույթները:  
Հավարտ համերգի ներկաներին իր օրհնությունը մաղթեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով կենտրոնի երգչախմբի 34339950գեղեցիկ համերգը, Սրբազան Հայրը համույթի անդամների երգեցողությունը անվանեց հարության պատկեր, քանզի նրանց զուլալ երգը ապրելու պայքար է, արարելու կոչ, Սարդարապատի հերոսամարտի ոգեշնչում: Թեմակալ առաջնորդը որպես Թբիլիսիում անցկացրած օրվա գեղեցիկ  հուշ գեղարվեստական ղեկավար Հասմիկ Մխիթարյանին նվիրեց Սայաթ-նովայի ստեղծագործությունների քառալեզու ալբոմը, իրենց երգացանկում  աշուղ Սայաթ-Նովայի երգերը նույնպես ընդգրկելու պատգամով:  
Արժանապատիվ Տեր  Գևորգ քհն. Կրտիկաշյանը  խորին շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին և թեմի հոգևոր դասին ու աշխարհիկ աշխատակազմին ջերմ ընդունելության և անմոռանալի օր պարգևելու համար:
Արմավիրի շրջանի Գայ գյուղի Սուրբ Նշան կենտրոնի «Նշան» երգչախմբի  այցելությունն ավարտվեց  հետաքրքիր  ծանոթությամբ և վառ տպավորություններով:
Գայ գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից «Սուրբ նշան» կենտրոնը իր գործունեությունը սկսելով 2002 թվականից, կազմակերպել և իրականացրել է նկարչության, ասեղնագործության, գորգագործության, թատերական, երգեցողության, 1-ին բժշկական օգնության, համակարգչային գրագիտության, դեկորատիվ կիրառական արվեստի, խեցեգործության դասընթացներ: Ուսուցման ընթացքը պարուրված է եղել հոգևոր զրույցներով, դաստիարակչական քարոզներով, ուխտագնացություններով, հոգևոր և մշակութային միջոցառումներով:
Գայի հոգևոր, կրթամշակութային կենտրոնը իր համար առաջնային է համարում կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)