1

Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպեց Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարքին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու  Պատրիարքարանում հանդիպեց Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին:
Հանդիպմանը ներկա էին Պատրիարքի տեղապահ  միտրոպոլիտ Շիո Մուջիրին, Գորիի  և Աթենի միտրոպոլիտ Անդրեա Գվազավան, հոգևոր և  աշխարհիկ պաշտոնյաներ:
Վազգեն Սրբազանին ընկերակցում էին առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:
Հանդիպման սկզբում Թեմի առաջնորդը երախտագիտություն հայտնեց Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքին ընդունելության համար և 1 հավաստիացրեց, որ Վիրահայոց թեմը  անշեղորեն  համագործակցում է Վրաց Եկեղեցու և Պատրիարքարանի հետ և  անձամբ իր հարգանքի հավաստիքը բերեց Իլիա Երկրորդին:
Վազգեն Սրրբազանը կարևորեց հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծեց, որ բոլոր ժամանակներում առաջնորդարանի և Պատրիարքարանի  համագործակցությունը կլինի համահունչ և երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:
Վազգեն Սրբազանը Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները և եղբայրական սերը, Ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին: Առաջնորդի կողմից  Նորին Սրբությանը տեղեկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորը տպավորությունները Վրաց Պատրիարքի հետ  հանդիպման առիթով: Նշվեց նաև, որ  ՀՀ նորընտիր վարչապետը շատ մեծ կարևորություն է տալիս հայ և վրաց ժողովուրդների և Եկեղեցիների բարեկամությանը և   համագործակցությանը:
Թեմակալ առաջնորդը Համայն վրաց Պատրիարքին ներկայացրեց վիրահայությանը հուզող Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը և ցանկություն հայտնեց, որ խնդիրը մեկ անգամ ևս խորությամբ ուսումնասիրվի և քննվի Պատրիարքարանում , որպեսզի դատավարության փոխարեն միասնաբար գտնեն ամենքին բավարարող լուծումներ:
Պատրիարք Իլիա Երկրորդն Իր օրհնությունը բաշխեց Սրբազանի խնդրանքին և հանձնարարեց՝ Պատրիարքարանում կազմակերպել հանդիպում վերոհիշյալ հարցը համակողմանի 2ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար:
Իլիա Երկրորդը Թեմի Առաջնորդին խնդրեց  Իր եղբայրական սերն ու  ողջույնները  փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը,  և Իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության  Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:
Վրաց Եկեղեցու Հովվապետը կարևորեց Հայաստանի և Վրաստանի   հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:
Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքը իր օրհնությունը բաշխեց  և ասաց, որ մոտ օրերս Պատրիարքարանում կկայանա երկկողմ հանդիպում նշված խնդրի առնչությամբ և իր աղոթքը և օրհնությունը փոխանցեց թեմակալ առաջնորդ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)