1

Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրինությունը հյուրընկալվեց Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 7-ին, եռօրյա աշխատանքային այցով Թբիլիսի ժամանեց Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի պատվիրակությունը՝ տնօրեն Նարինե Թուխիկյանի գլխավորությամբ:  Այցի նպատակն էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ նախանշել այն ծրագրերը, որ պետք է իրականացվեն ընդառաջ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակի:
Գործուղման երեք օրերի ընթացքում պատվիրակության անդամները, որոնց շրջանում էին փոխտնօրեն Անի Եղիազարյանը, կրթական ծրագրերի IMG 5920պատասխանատու ՄարիաԱդամյանը և բաժնի աշխատակից Անահիտ Ստեփանյանը, կազմակերպելով տարբեր հանդիպումներ և այցելելով հայկական կառույցներ, թբիլիսահայերին տրամադրեցին Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պանծալի հոբելյանը հիրավի մեծ շքեղությամբ և ազգովի նշելու պատվաբեր  նպատակին:
Մայր հայրենիքից ժամանած հյուրերի հանդիպումները  լայնածավալ էին, ընդգրկուն, ներառելով թբիլիսահայ համայնքի բոլոր սերունդներին: Ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը, թանգարանի աշխատակիցները ձեռնամուխ եղան այցի նպատակների իրականացմանը:
IMG 5948Հյուրերը ուրախությամբ  արժևորեցին Երևանում գործող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի համանմանությամբ ձևավորված  Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը, թերևս ընդգծելով մեկ տարբերությունը. այս տան պատերից ներս  անձամբ քայլել, գործել և իր անմահ ստեղծագործություններն է արարել Մեծ Լոռեցին: Ամենայն հայոց բանաստեղծի թբիլիսյան նախկին բնակարան-կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը և Մայր հայրենիքից ժամանած հյուրերը կանխագծեցին միջոցառումների այն ծրագրերը, որ իրականացվելու են Վրաստանում, ի մասնավորի Թբիլիսիում, որտեղ մինչև իր կյանքի վերջը ապրել և  հուղարկավորվել է  ժողովրդական մեծ բանաստեղծը:
Տուն-թանգարանի պատվիրակության  այցի կարևոր կետերից մեկը դարձավ աշխատանքային հանդիպումը, որը կայացավ թանգարանի տնօրինության և Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլիի, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի, «Հայարտուն» կենտրոնի Մշակույթի բաժնի IMG 5957տնօրեն Լևոն Չիդիլյանի և կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի միջև: Կողմերը քննարկեցին  հրատարակչական այն ծրագրերը, որոնց  շրջանակներում իրականացվելու են ինչպես   Թումանյանի գործերի վրացերեն թարգմանությունների լույս ընծայումը, այնպես էլ  հայ և վրացի  ստեղծագործողների այլ գործերի հրատարակությունը:
Հյուրընկալության առաջին իսկ օրն անցկացված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնում,  ներկա էին  Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան 1+4 կրթական ծրագրի ուսանողները՝ դասախոս Զոյա Մխիթարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Թբիլիսիի հայոց IMG 5985դպրոցների  բարձր դասարանների աշակերտները:  Հանդիպմանը ցուցադրվեց Թումանյանի կյանքի և գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմը: Այն լույս սփռեց Ժողովրդական բանաստեղծի  կյանքի որոշ էջերին:  Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը կարևորեց Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ օլիմպիադայի անցկացումը ինչպես  Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայկական բոլոր կառույցներում, հորդորեց ներկաներին իրենց մասնակցությունը բերել աշխարհի մասշտաբով անցկացվող օլիմպիադային:
Թումանյանի տուն-թանգարանի աշխատակցները  այցելեցին Վիրահայոց թեմի մյուս՝ «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոն: Թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանում  Երևանից ժամանած հյուրերը  Մեծ Լոռեցու  հեքիաթների, պատմվածքների, առակների և լեգենդների մոտիվներով անցկացրեցին տարբեր  IMG 6013խաղեր, որոնց մասնակցեցին նախակրթարանի երկու խմբերի  սաները: Կրթական ոլորտի մայր հայրենիքից ժամանած մասնագետները իրավամբ զարմացած մնացին  սաների  Թումանյանի հեքիաթների փայլուն իմացությամբ և վերապատմելու ունակությամբ,  բարձր գնահատեցին նախակրթարանի  ուսուցիչների ջանքերը:  Իսկ հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի  աշակերտները, մեծ հետաքրքրությամբ և ակտիվորեն ընդգրկվեցին  Թումանյանի  կողմից դեռևս 1915 թվականին ստեղծված ասացվածքների և ասույթների թեմաներով լոտտո-խաղին: Մեկօրյա դպրոցի ուսուցչուհին և սովորողները նույնպես արժանացան  հյուրերի  գնահատականին:  
IMG 6028Հատկանշական է, որ  Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցները  հանդիպեցին նաև այդ օրերին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն այցելած թբիլիսահայ տիկնանց  հետ: Կենտրոնի տիկնիկային թատրոնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի և դերասան Աշոտ Սիմոնյանի  կողմից  հուշերի, պատմությունների և պատրաստած մագաղաթների միջոցով Թումանյանի խոհա-փիլիսոփայական քառյակները վերհիշելուց հետո, ներկաներին հետաքրքրեց հայ ժողովրդի բոլոր սերունդների սրտին մոտ Հայոց Մեծ բանաստեղծի 150-ամյա հոբելյանը ազգովի և հավուր պատշաճի անցկացնելու կարևորությունը:
Համագործակցության, հոբելյանական միջոցառումների  ծրագրերի կանխագծումներով Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)